Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան
19
ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Նիկոլ Փաշինյանը թերարժեքության կոմպլեքս ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Լևոն Քոչարյան Պատերազմ Արցախում
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Փաշինյանը վրեժ է լուծում Ալիեւի փոխարեն. Իշխան Սաղաթելյան Գեներալ Յուրի Խաչատուրովը պատմել է իր ձերբակալության հանգամանքները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ Հավատաքննիչ ինկվիզատորները կամ 1937 թ․-ի ոգուն համահունչ «տրոյկան» ԱԺ-ում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին. Մայր Աթոռ Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները դատական նիստին չեն ներկայանա Ձեռքներդ հեռու իմ օդանավից. Փաշինյանի սիրտն անձնական ինքնաթիռ է ուզում. «Փաստինֆո» Սա այն դեպքն է, երբ քննչական մարմինների ապօրինությունը դատարանի գրպանն է ընկնում․ Ռոբերտ Քոչարյան Նախագահը կալանքից չի ընկճվում, պայմանավորվածության չի գնալու, լինելու է պայքար. Միկոյան Ռուսաստանի Անվտանգության խորհրդում նշել են Հայաստանի «ռեյդերական զավթումների» հնարավոր թիրախները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Հավաք՝ ի աջակցություն նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու

Համարյա չփոփոխվող պատկերի փոփոխությունները

Պետեկամուտները հրապարակեց 1 000 խոշոր հարկատուների ցանկը` հունվար–սեպտեմբեր ամիսների կտրվածքով: Կարելի է ասել, որ 2019 տնտեսական տարվա պատկերն արդեն ուրվագծված է: Խոշոր հարկատուների առաջին տասնյակը բավական կայուն է թե՛ 2018-ի համեմատ, թե՛ 2017-ի:

Անցած տարի տասնյակից դուրս էր մնացել «Թեղուտը», որ 2017-ին ութերորդ խոշոր հարկատուն էր: Դուրս էր մնացել պարզ պատճառով` մեր երկրում հանքարդյունաբերությանը պատերազմի պես մի բան ենք հայտարարել: Վերջին տարիներին, բայց մասամբ, իհարկե «Թեղուտն» այս տարվա ցանկում 238-րդն է):

Իսկ այս տարի առաջին տասնյակից դուրս է մնացել «Ալեքս հոլդինգը», որ անցած տարի չորրորդ խոշոր ընկերությունն էր՝ 13.9 մլրդ դրամը գերազանցող հարկերով (այս տարի 79-րդն է՝ 1.9 մլրդ-ից մի փոքր ավելի մուծումներով):

Այս տարի տասնյակում առաջին անգամ «Ֆլեշ» ընկերությունն է, որ 10.75 մլրդ դրամ հարկային մուծումներով 6-րդն է (անցած տարի 11-րդն էր` 8.6 մլրդ դրամով):

Մյուս` աչքի զարնող ամենամեծ փոփոխությունն այն է, որ կտրուկ մեծացել է առաջին եռյակի մուծած հարկերի ծավալը: Չնայած, որ առաջին եռյակի կազմը նույնն է մնացել` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Գրանդ Տոբակո», «Գազպրոմ Արմենիա» (վերջին երկուսը տեղերը փոխել են)։

Առաջին եռյակի մուծումների ծավալը ռեկորդային է` մոտ 114.5 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մուծումների ծավալը մոտ 89.9 մլրդ դրամ էր: Էական ու նկատելի տարբերությունները սրանք էին:

Հիմա դիտարկենք այն, ինչ ընդհանուր և չփոփոխվող է խոշոր հարկատուների ցանկի համար: Անկախ հանքահումքային արդյունաբերությանը «պատերազմ հայտարարելուց» փաստից, առաջին տասնյակում այդ ոլորտի երկու ձեռնարկություն կա: Կան սպորտային լրատվության բառապաշարով ասած` առաջին և իններորդ տեղը զբաղեցնող ընկերությունները: Տեղական արտադրական ու իրական տնտեսության հետ կապ ունեցող երեք անփոփոխ ձեռնարկություն կա ցանկում` «Գրանդ Տոբակոն», «Ինթերնեյշնլ Մասիս տաբակը» և «Հայաստանի էլեկտրական ցանցերը»: Սա կարելի է համարել (կամ շարունակել համարել) տնտեսական ուրախության (կամ, եթե կուզեք` հպարտության) առարկա: Շատ լուրջ պատճառ ու առարկա: Որովհետև այդպիսի այլ ձեռնարկություն ցանկի առաջին հինգ տասնյակում չկա: Մնացածը ապրանքներ ներկրող ու իրացնող, տրանսպորտի կամ ծառայություններ մատուցող կազմակերպություններ են ու բանկեր:

Տնտեսական արտադրական հատվածը ներկայացնող հաջորդ ձեռնարկությունը՝ մոտ 2.6 մլրդ դրամ հարկերով, 51-րդ տեղում գտնվող «Երևանի կոնյակի գործարանն» է: Կարելի է արձանագրել, որ վերջին տարիներին մեր երկրի տնտեսության կառուցվածքում առայժմ էական (արմատական կամ հեղափոխական) փոփոխություններ չկան: Ո՛չ գյուղատնտեսության ոլորտում են ձևավորվում խոշոր հարկատու ընկերություններ, ո՛չ տեղեկատվական ու թվային-ժամանակակից անվանվող ոլորտներում:

Մյուս անփոփոխ գործընթացն այն է, որ խոշորներն ավելի արագ են խոշորանում: Առաջին տասնյակներից հետո վերջին երկու տարում հարկատուների մուծած հարկերը այդքան նկատելի չեն տարբերվում: 250-րդ հարկատուն 2018-ին մուծել էր 470 մլն, այս տարի` 510: 2018-ին 500-րդ հարկատուն մուծել էր 201 մլն դրամ, 2019-ին` 255: 750-րդ հարկատուն 2018-ին մուծել էր 133 մլն, այս տարի` 164: Վերջին` հազարերորդ հարկատուի (որի ցուցանիշով ավարտվում է ցանկը) այս տվյալներն ունի. 2018թ․՝ 98.4 մլն դրամ, 2019թ․՝ 119: Ասել է, թե բիզնեսի խոշորացման գործընթացն այս կամ այն չափով շարունակվում է (գնաճ-արժեզրկում գործընթացների հետևանքների հաշվարկը խոշորացման մասշտաբի չափերն, իհարկե, կմեղմի): Բայց նկատելի է, որ իշխանությունների ուշադրության կենտրոնում առաջին հերթին խոշոր բիզնեսն է: Ուր հասկանալի ու նույնքան էլ անհասկանալի գործընթացներ կան:

Հիշեցնենք, որ տարվա իննը ամիսների տվյալները հստակեցնում են երկրի բիզնես կյանքի պատկերը, բայց վերջնական հետևություններ կարելի կլինի անել գոնե տարեկան տվյալների ամփոփումով:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>