«Հաց բերողը» վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ
Երևանի «Արմենիա» ԲԿ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը «Հաց բերող» վիճակը բավարար է: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցին տեղեկացրին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից:
Մեզ ասացին նաև՝ Արթուր Սարգսյանն այսօր վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ երեկ Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոփոխվել է, նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն:
Հավելենք, որ Արթուր Սարգսյանը տառապում է «Բեխտերևի» հիվանդությամբ, ունի մոտ 15 սմ երկարությամբ որովայնային գծային ճողվածք, իսկ ողնաշարի վիրահատության ընթացքում C1 և C2 մասնահատում է կատարվել և պրոթեզավորվել: Նա երկրորդ կարգի զինվորական հաշմանդամ է։ Կալանքի տակ գտնվելու ընթացքում Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշվել էր ստամոքսի և կերակրափողի էրոզիաներ և կերակրափողի ճաք, որը օրեր շարունակ արնահոսել էր:

