Պատգամավորները մուծել են Հաց բերողի գրավը. նա ազատ կարձակվի(Տեսանյութ)
Ինչպես տեղեկացնում է «Ա1+»-ը, քիչ առաջ ԱԺ 5 պատգամավորներ բանկում մուծեցին յուրաքանչյուրը 500 000 դրամ գրավ, որպեսզի Հաց բերող Արթուր Սարգսյանն անհապաղ ազատ արձակվի կալանքից։
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ իրենք, մինչ գրավ մուծելը, եղել են դատապարտյալների հիվանդանոցում, և Արթուր Սարգսյանը վստահեցրել է, որ կդադարեցնի հացադուլը։
Այս պահին պատգամավորները նորից գնում են Դատապարտյալների հիվանդանոց, որպեսզի շատ արագ կազմակերպեն Արթուր Սարգսյանի ազատ արձակումը։
Շարունակությունը՝ Zham.am-ի տեսանյութում

