«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հաշվին ավելի քան 800 հազար դոլար է հավաքագրվել
ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստն ու ներկայացվել է հիմնադրամի կայքը՝ 1000plus.am-ը:
Կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ այս պահի դրությամբ հավաքագրվել է 818 հազար 446 դոլար, որը համարժեք է 398345929 դրամին:

