Գարնան առաջին օրը ՄԱՐՏԻ 2–ն է
Առավոտյան,
երբ դուրս եկա փողոց,
մի ակնթարթ էր մնում` գարնան առաջին օրով ուրախանալուս,
սակայն կտրուկ հիշեցի,
որ այսօր ՄԱՐՏԻ 1-ն է...
Հիշեցի, որ մարդիկ են սպանվել
թեթև ձեռքով...
Ծնողիս ավետած դաժան աշխարհն
ավելի է դաժանացել...
Ծովի ջրերը հրաշքով երկու կողմ են քաշվել և սակայն
այդպես էլ մնացել...
անշարժացել...
դարպասն է բաց ու թշնամին ներսում է...
ներսից է...
ներկա է ժամանակում և հեքիաթի չար հերոս չէ,
այլ մեզնից մեկը, կամ երկուսը, հազարն ու հազարավորը...
Ժամանակն է այդպիսին...
Թագավորների ժամանակներ են,
Սպանդն ասես թագ ժառանգներին ավանդելու
ժամանակները...
Տխեղծ ժամանկներ...
Երազների քննավերլուծության և
հանգիստ քնող մարդասպանի ժամանակներ...
Ժամանկներ, երբ անհոգ անցորդն անտեղյակն է...
ժպտացողը` խեղկատակը...
Սերն էլ վաղուց վարձքի հատուցում է,
մարմնի մատուցանում...
անպտուղ ջղաձգում թմրապղտոր՝
ուրիշ ոչինչ...
իսկ ծառերը ծաղկում են անհոգ, անտեղյակ, անժպիտ ու անխեղկատակ...
հավերժական բնատուր թմբիրում...
անջղաձգում... ու անխառն...
Գարնան առաջին օրը Մարտի 2-ն է...

