Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային

Հարկադիրն ամփոփել է 2016 թվականի գործունեության արդյունքները

Այսօր` հունվարի 20-ին, Հարկադիր կատարման ծառայությունում քննարկվել և ամփոփվել են Ծառայության 2016 թվականի գործունեության արդյունքները:

Ընդլայնված կազմով խորհրդակցության մեկնարկից առաջ տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողների երդման հանդիսավոր արարողություն, որի ընթացքում թվով 12 հարկադիր կատարողներ երդվել են անվերապահորեն ու բարեխղճորեն ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին՝ խստագույնս պահպանելով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները:

Հրավիրված աշխատանքային ամփոփիչ խորհրդակցությունը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը: Խորհրդակցության ընթացքում, ըստ սահմանված ընթացակարգի, Ծառայության բաժինների պետերը ներկայացրել են հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ զեկույցներ: Ամփոփվել են նաև միջազգային համագործակցության ոլորտում իրականացված աշխատանքները։

Ըստ վիճակագրության՝ 2016 թվականին Ծառայության կողմից բռնագանձումների և վերականգնումների ծավալը կազմել է 21 670 961 459 ՀՀ դրամ, այդ թվում՝ պետական բյուջեի օգտին՝ 5 635 406 091 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 11 710 214 650 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանց օգտին՝ 1 791 476 191 ՀՀ դրամ:
Հարուցվել է 1 224 417 կատարողական վարույթ: 2016 թվականին ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը կազմել է 1 471 231 կատարողական վարույթ, իսկ տարեվերջին մնացորդային կատարողական վարույթները կազմել են թվով 53 579 հատ:

Ի թիվս կատարողական վարույթներին առնչվող այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում զեկուցվել են նաև Ծառայության աշխատանքում նկատված բացթողումներն ու թերացումները, որոնց վերացման ուղղությամբ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարը տվել է կոնկրետ հանձնարարականներ և համապատասխան բաժինների պետերին կարգադրել է լինել խիստ հետևողական նշված խնդիրների օպերատիվ լուծման ուղղությամբ:

Արմեն Հարությունյանն իր ելույթում անդրադարձել է նաև իր պաշտոնավարման ընթացքում Ծառայությունում արձանագրված փոփոխություններին, իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին՝ մասնավորապես նշելով, որ առաջնահերթ է համարում հարկադիր կատարողների օպերատիվ ու պատասխանատու աշխատելաոճը, կատարողական վարույթների ժամկետների կրճատումը, ինչպես նաև վարույթների կողմերի իրավունքների ու շահերի ապահովումը, նրանց հետ հնարավորինս շատ բացատրական աշխատանքներ տանելը, քաղաքացիների հետ շփումներում հանդուրժողականությունը, վերջիններիս դիմումներին և բողոքներին հնարավորինս արագ արձագանքելը: Նա նաև կարևորել է արդեն կատարված և առաջիկայում սպասվելիք օրենսդրական փոփոխությունները, մասնավորապես՝ հարկադիր կատարմանն առնչվող նոր օրենքների ընդունումը, որոնք ուղղված են գործող օրենսդրական դաշտի ու Ծառայության շարունակական կատարելագործմանը: Արմեն Հարությունյանն անդրադարձել է նաև վարվող կադրային քաղաքականության առանձնահատկություններին. «Հարկադիր կատարողը ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ քաղաքացուն, և իր բարեխիղճ ու կարգապահ աշխատանքի, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար կարող է և պետք է արժանանա համապատասխան խրախուսանքի: Ձեզանից յուրաքանչյուրի հաջողությունը նաև Ծառայության հաջողությունն է»,- ընդգծել է կառույցի ղեկավարը:
Այնուհետ 2016 թվականին կատարված աշխատանքների արդյունքներով Արմեն Հարությունյանի հրամաններով «Հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմնի լավագույն բաժին» ու «Հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների լավագույն բաժին» ամենամյա բնույթ կրող փոխանցիկ մրցանակները հանձնվել են Ծառայության կենտրոնական մարմնի ֆինանսական բաժնին՝ ի դեմս բաժնի պետ, արդարադատության գնդապետ Նարինե Մարգարյանի, և Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնին՝ ի դեմս բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Բարսեղ Ներկարարյանի: Կառույցի ղեկավարը շնորհավորել է լավագույն բաժնի կոչմանն արժանացած ստորաբաժանումներին՝ նշելով, որ նրանց վրա կրկնակի պատասխանատվություն է դրվում աշխատանքն արդյունավետորեն կազմակերպելու և ձեռքբերված ցուցանիշները բարելավելու գործում:

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության
միջազգային հարաբերությունների և
հասարակայնության հետ կապերի բաժին

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>