Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Չափավորեք Ձեր ընթացքը Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ
14
Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Պատերազմ Արցախում
Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի, չկա այլալեզու որևէ տառ անգամ. Համլետ Պետրոսյան Կառավարության անդամի երդման նոր տեքստից մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել. Կարապետյան Վաղն էլ կարող են ասել՝ Մատենադարանը քшնդենք, որովհետև պшտերшզմ կլինի. Տիգրան Աբրահամյան Ռոբերտ Քոչարյանը մենախցում է. Փաստաբան Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շղարշի ներքո. Արամ Առաջին Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Հաջիևի գամբիտը. Հայկ Դեմոյան Ազգային ժողովի քառօրյա նիստը Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից

0038 հրամանի արդյունքում կանխվել է բանակի ներգրավվածությունը, ներքաշումը ցույցերին, այն «Մարտի 1-ի» իրադարձությունների հետ կապ չունի․ Հայկ Ալումյան (տեսանյութ)

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով և՛ քրեական վերաքննիչ դատարանի դատավորի ընտրությունը, և՛ դատավարության ամբողջ ընթացը, և՛ դատավորի կողմից կայացրած որոշումը տեղի են ունեցել օրենքի բազմաթիվ կոպիտ ու ակնհայտ խախտումներով։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը։ Նրա խոսքով՝ գործը նախագահող դատավորը չի պատասխանել մի շարք փաստարկների, որոնք ներկայացրել է պաշտպանական կողմը, ավելին՝ նա վստահեցրեց, որ այդ հարցադրումներին պատասխան չեն ունեցել նաև քննիչներն ու դատախազը։ Հաղորդում է Tert.am-ը:

«Պատասխաններ չունենալով՝ դատավորը պարզապես որոշել է անտեսել հարցադրումները։ Մի շարք փաստարկներ, որոնց դատավորն անդրադարձել է, կա՛մ ճիշտ չի ընկալել, հետևաբար, նաև հակափաստարկները կապ չունեն փաստարկների հետ, կա՛մ ճիշտ է ընկալել, բայց չի կարողացել հստակ պատասխաններ տալ՝ սահմանափակվելով ճշմարտանման և իմաստ չպարունակող նախադասություններով»,- ասաց նա։

Ալումյանը դատավարությունը խայտառակ որակեց՝ հավելելով, որ այն եղել է խայտառակ խախտումներով։ Նա հիշեցեց, որ իրենք Վերաքննիչ դատարանի դատավորին բացարկ են ներկայացրել՝ պատճառաբանությամբ, որ օրենքի հիման վրա չէ նրա ընտրությունը։ Փաստաբանը նկատեց, որ հայտարարվել է, թե վիճակահանությամբ է ընտրվել դատավորը, բայց շեշտեց, որ վիճակահանության վերաբերյալ որևէ արձանագրություն չեն ներկայացրել։

«Ի դեպ, ձեզ նաև ասեմ, որ դատական քննության ժամանակ դատավորին բացարկ ներկայացրեց քննիչը, և դա բավականին հետաքրքրական էր, քանի որ նա նշեց, որ գործը տվյալ դատավարի համար բարդ է, և դատավորին ակնարկեց, որ իր ուժերից վեր կլինի այս գործով կայացնելու օրինական որոշում։ Դատավորն իրեն քննիչի ակնարկներից վիրավորված համարեց, նույնիսկ միջնորդությունը չքննեց»,- նշեց Ալումյանը։

Հայկ Ալումյանը խոսեց նաև շահարկվող 0038 հրամանի մասին՝ նկատելով, որ իրավական դաշտում որևէ խնդիր չկա, և այն ավելի շատ շահարկվում է հուզական դաշտում։ Ըստ Ալումյանի՝ 0038 հրամանն ինքն իրենով չի ներկայացնում որևէ խնդիր։ Ալումյանը վստահեցրեց՝ 0038 հրամանի արդյունքում կանխվել է բանակի ներգրավվածությունը, ներքաշումը ցույցերին։

«Հստակ տվյալներ կային, որ աշխատանքներ են տարվում բանակի ներսում, որպեսզի զինվորականերին բերեն հրապարակ, որ զինվորականները նույնպես մասնակցեն քաղաքական պրոցեսներին։ Հստակ կարող եմ ասել, որ 0038 հրամանը որևէ հակասահմանադրական կամ հակաօրինական իրավիճակ չի ստեղծել, սրանում կհամոզվեք, երբ ամբողջ տեքստին դուք էլ ծանոթանաք։ Պետք է հստակ պատկերացնեք, որ 0038 հրամանը և «Մարտի 1-ի» իրադարձություններն իրար հետ փողկապակցված չեն»,-ընդգծեց Հայկ Ալումյանը։

Փաստաբանը հայտարարեց, որ 2008 թ․ հստակ տեղեկություններ են եղել, որ բանակը ցանկանում են ներքաշեն ցույցերի մեջ, որպեսզի, ինչպես ինքը որակեց, «բանակը զենքը շրջի օրվա իշխանության դեմ»։ Ալումյանը հիշեցրեց, որ ցույցերի օրերին արդեն իսկ գործող ՊՆ 2 փոխնախարար միացել էին ցույցերին, միացել էր նաև գործող զինդատախազը։ Հայկ Ալումյանն ընդգծեց, որ 0038 հրամանը կանխել է բանակի ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>