Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան
19
Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Պատերազմ Արցախում
2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Փաշինյանը վրեժ է լուծում Ալիեւի փոխարեն. Իշխան Սաղաթելյան Գեներալ Յուրի Խաչատուրովը պատմել է իր ձերբակալության հանգամանքները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ Հավատաքննիչ ինկվիզատորները կամ 1937 թ․-ի ոգուն համահունչ «տրոյկան» ԱԺ-ում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին. Մայր Աթոռ Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները դատական նիստին չեն ներկայանա Ձեռքներդ հեռու իմ օդանավից. Փաշինյանի սիրտն անձնական ինքնաթիռ է ուզում. «Փաստինֆո» Սա այն դեպքն է, երբ քննչական մարմինների ապօրինությունը դատարանի գրպանն է ընկնում․ Ռոբերտ Քոչարյան Նախագահը կալանքից չի ընկճվում, պայմանավորվածության չի գնալու, լինելու է պայքար. Միկոյան Ռուսաստանի Անվտանգության խորհրդում նշել են Հայաստանի «ռեյդերական զավթումների» հնարավոր թիրախները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան

Պաշտպանելով ժողովրդին՝ դուք պաշտպանում եք իշխանության աղբյուրը. Նիկոլ Փաշինյանն ուժայիններին (տեսանյութ)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Ջերմորեն շնորհավորելով Ազգային անվտանգության մարմինների աշխատողներին և վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի նորագույն պատմության մեջ մեր ազգային անվտանգության մարմիններն ընդհանրապես և ձեզնից յուրաքանչյուրն անհատապես իրենց ներդրումն են ունեցել մեր պետության կայացման, նրա անվտանգության ապահովման գործում։ Դա ծավալուն, երբեմն կամ շատ հաճախ չերևացող, բայց խիստ կարևոր աշխատանք է և գործունեություն։

Ժամանակակից աշխարհի մարտահրավերները բարդ են և բազմազան։ Դրանք ենթադրում են աշխատանքի անընդհատ և դինամիկ կատարելագործում։ Հետախուզությունը, հակահետախուզությունը, ահաբեկչության դեմ պայքարը, հասարակական կարգի պահպանությունը, մեր սահմանների վերահսկումն աշխատանքի հսկայական ճակատ են, որ դուք պահել ու պահում եք պատվով։

Հայաստանում այս տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունները փոխել են ողջ հասարակության կյանքը։ Մենք ազգովի վերաիմաստավորում ենք մեր անցած ճանապարհը և ուղենշում ապագան։ Այս համատեքստում Ազգային անվտանգության ծառայությունն ստանձնել է առանձնահատուկ դերակատարություն հատկապես օրինականության պահպանման և կոռուպցիայի դեմ պայքարում։ Մենք կասկած չունենք, որ կոռուպցիայի առկայությունը և հատկապես դրա տարածումը ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է։ Այն լրջագույն մարտահրավեր է մեր երկրի և ժողովրդի համար։

Այսօր մենք կառուցում ենք որակապես նոր պետություն, նոր հասարակություն։ Նոր Հայաստանում պիտի բացառվեն կոռուպցիան և կաշառակերությունը, հանցագործություն կատարած անձանց անպատժելիությունը, պաշտոնական դիրքի չարաշահումները և ընդհանրապես այն ամենը, ինչ խեղաթյուրում է ժողովրդավարության բուն էությունը։

Մեզանում նախկինում ընդունված չի եղել ուժային կառույցների ներկայացուցիչների հետ խոսել մարդու իրավունքներից և ժողովրդավարությունից։ Այսուհետ խոսելու ենք, որովհետև սահմանադրական կարգի պահպանություն նշանակում է առաջին հերթին պաշտպանել ժողովրդի իշխանությունը հնարավոր բոլոր ոտնձգություններից։ Մեր հեղափոխության դավանած արժեքները բառացի գրված են մեր երկրի Սահմանադրության մեջ։ Պաշտպանելով ժողովրդին՝ դուք պաշտպանում եք իշխանության աղբյուրը։ Իշխանության որևէ այլ աղբյուր բացի Հայաստանի քաղաքացիներից չկա և չի կարող լինել։ Հիշե՛ք, կոռուպցիան պարզապես փող ուտելը չէ։ Համակարգային կոռուպցիան ամենաուղղակի կերպով կապված է իշխանությունը ժողովրդից խլելու և ապօրինաբար պահելու գործընթացների հետ։ Մենք ձեզ հետ միասին և մեր ողջ հասարակության հետ դա թույլ չենք տալու։

Ուրախ եմ արձանագրել, որ ի վերջո Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական այնպիսի ընտրություններ, որոնք միջազգային հանրության միաձայն գնահատականով համապատասխանում են ժամանակակից առաջատար չափանիշներին: Տոնական օրերին ընդունված չէ խոսել խնդիրների մասին, բայց քանի որ մենք իմաստավորում ենք նաև մեր պատմությունը, հարկ եմ համարում ընդգծել, որ, ցավոք սրտի, Հայաստանում իրավապահ մարմինները ժամանակ առ ժամանակ ներգրավված են եղել երկրում քաղաքական հետապնդումներ իրականացնելու գործին, և հիմա նույնպես մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ժամանակ առ ժամանակ հնչում են մեղադրանքներ, կասկածներ քաղաքական հետապնդումների և այլնի մասին: Ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել այն փաստը, որ մեր երկրից և ընդհանրապես իրավապահ համակարգից պետք է արմատախիլ անել քաղաքական հետապնդման որևէ կոմպոնենտ: Պետական մարմինները, անվտանգության մարմինները, իրավապահ մարմինները չպիտի լինեն, ի բնե չպիտի հնարավորություն ունենան դառնալու հաշվեհարդարի գործիք գործող իշխանությունների ձեռքին: Եվ ազգային անվտանգության ծառայության, ընդհանրապես իրավապահ մարմինների յուրաքանչյուր աշխատող պետք է համոզված լինի, որ իր գործողությունները բխում են օրենքից, համապատասխանում են օրենքին, ծառայում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքի, մեր երկրի, պետության և ժողովրդի շահերին: Այս սահմանում է, որ պիտի տեղի ունենա մոտեցումը, որ վետերանների միության հարգելի նախագահն անվանեց գթասրտություն: Ըստ էության, եթե միջնադարյան գթասրտությունը թարգմանենք ժամանակակից տերմինաբանությամբ՝ կհանգենք հենց այս ձևակերպումներին՝ օրինականություն, օրենքի պաշտպանություն, արդար և անկախ դատական համակարգի կայացում և ընդհանրապես քննության և քննչական պրոցեսների անաչառություն, որովհետև, եթե միջնադարում մարդկանց ճակատագրերը կախված էին կառավարիչների անձնական, անհատական որոշումներից, ապա մենք պետք է ինստիտուցիոնալ երաշխիքներ ստեղծենք, որ որևէ անհատի կամքով՝ լինի վարչապետ, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն կամ որևէ այլ պաշտոնյա, որևէ մեկի նկատմամբ որևէ դատավճիռ չկայացվի: Սա է մեծագույն խնդիրը և որևէ կասկած չկա, որ մենք նվիրված ենք այս գաղափարին և այս տեսլականին:

Ազգային անվտանգության մարմինների հարգելի աշխատակիցներ,

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և անձամբ իմ անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այն ծառայությունների համար, որոնց շահառուն և նպատակը եղել է Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ անձնական երջանկություն, անփորձանք ծառայություն և հաջողություններ ձեր դժվար, սակայն պատվաբեր գործում»։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ և որոշումներով Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ծառայության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են պետական պարգևներով, վարչապետի շնորհակալագրերով և հուշամեդալով: Արիության հուշամեդալով պարգևատրվել են՝ Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության պետ, գեներալ-մայոր Տիգրան Հարությունյանը, Ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ, գնդապետ Լևոն Շահումյանը: Մարտական ծառայության մեդալով պարգևատրվել են՝ Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության պետ, գնդապետ Արթուր Դաշյանը, ԱԱԾ Տավուշի մարզային վարչության պետ, գնդապետ Սամվել Հայրապետյանը, Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ, գնդապետ Սարգիս Հովհաննիսյանը, ԱԱԾ դեպարտամենտի բաժանմունքի պետ, փոխգնդապետ Հայկ Անանյանը, ԱԱԾ դեպարտամենտի բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արամ Առաքելյանը, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության բաժնի պետ, փոխգնդապետ Արտաշես Սարոյանը: Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվել է Ազգային անվտանգության ծառայության պայմանագրային-իրավական վարչության պետ, գնդապետ Արտեմ Դադոյանը, Երախտագիտության մեդալով՝ ԱԱԾ սուրհանդակային կապի վարչության պետ, գնդապետ Արման Եփրեմյանը: ԱԱԾ մարմինների աշխատողի օրվա առթիվ ԱԱԾ մի խումբ ներկայացուցիչներ խրախուսվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>