Սահմանամերձ գյուղերի բնակիչներին զենք կտրվի
ՀՀ կառավարությունը պատրաստվում է սահմանամերձ համայնքներում դպրոցների եւ մանկապարտեզների դիմաց կառուցել պատնեշներ, ինչպես նաեւ թաքստոցներ` հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու համար:
Նպատակ կա նաեւ սահմանամերձ համայնքներում իրադրությունը սրվելու դեպքում բնակիչներին տրամադրել զենք, որպեսզի նրանք իրականացնեն պահակային ծառայություն:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի փետրվարի 13-ի համապատասխան որոշումից:
Ըստ այդմ, սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահն է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որին հանձնարարվել է եռամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ:

