Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Չափավորեք Ձեր ընթացքը Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ
14
Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Պատերազմ Արցախում
Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի, չկա այլալեզու որևէ տառ անգամ. Համլետ Պետրոսյան Կառավարության անդամի երդման նոր տեքստից մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել. Կարապետյան Վաղն էլ կարող են ասել՝ Մատենադարանը քшնդենք, որովհետև պшտերшզմ կլինի. Տիգրան Աբրահամյան Ռոբերտ Քոչարյանը մենախցում է. Փաստաբան Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շղարշի ներքո. Արամ Առաջին Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Հաջիևի գամբիտը. Հայկ Դեմոյան Ազգային ժողովի քառօրյա նիստը Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից

Ծանր բանակցություններից հետո Հայաստան ենք հրավիրել լեգենդար ֆուտբոլային մասնագետի. ԱԱԾ պետ (տեսանյութ)

Հայաստանի ԱԱԾ տնօրեն, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի` Ազատություն-ը տված բացառիկ հարցազրույցը:

«Ազատություն»․ - Գաղտնիք չէ, որ Արարատ Միրզոյանը՝ «Իմ քայլը» դաշինքի առաջատարներից մեկը, որն այժմ առաջին փոխվարչապետ է, կարող է և ընտրվել Ազգային ժողովի նախագահ, և այստեղ շատ ենթադրություններ կան, համառորեն այս ենթադրությունները շարունակվում են, ոմանք նույնիսկ համոզված ասում են, որ դա այդպես պիտի լինի, ասում են, որ Արթուր Վանեցյանը պետք է դառնա առաջին փոխվարչապետ: Ի՞նչ կարող եք ասել:

Արթուր Վանեցյան․ - Հիմա այդ հարցին ես ինչ ձև պատասխան տամ, այդ հարցը դառնալու է շահարկումների առարկա: Բայց որպեսզի այդ հարցը չդառնա շահարկումների առարկա, եթե թույլ կտաք, մի քիչ երկար ներկայացնեմ:

Ես ազգային անվտանգության մարմիններում ծառայում եմ արդեն շուրջ 20 տարի, այսինքն՝ 20 տարեկանս լրանալուց հետո, մի գաղտնիք էլ բացեմ՝ իմ ամուսնության օրը, ես ընդունվել եմ ծառայության Ազգային անվտանգության ծառայության մարմիններ: Դա 20 տարի առաջ համարյա, դեկտեմբերի 23-ին էր: Եվ այդ օրվանից ես մեծ սիրով և բարձր պատասխանատվությամբ կատարել եմ իմ պարտականությունները:

Ես անկեղծ հպարտ եմ, հպարտ եմ եղել և կարծում եմ միշտ հպարտ եմ լինելու, որ կարողանում եմ կրել այդ բարձր կոչումը, լինել ազգային անվտանգության մարմինների ներկայացուցիչ, իսկ այսօր, առավել ևս՝ այդ կառույցի ղեկավար: Ես շատ բավարարված եմ ինձ զգում՝ որպես մարդ, որպես սպա, լինելով Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, և կարծում եմ՝ իմ պարտականությունները այսօր ես կատարում եմ, ես ինքս գնահատական չտամ, բայց՝ բավականին դրական, և կարծում եմ՝ տեսանելի է այն փոփոխությունները, որ եղան այս կարճ ժամանակահատվածում ազգային անվտանգության համակարգում, և կարծում եմ՝ ես դեռևս շատ անելիք ունեմ ազգային անվտանգության համակարգում: Եվ եթե քաղաքական ղեկավարությունը նպատակահարմար կգտնի ինձ թողնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնին, ես մեծ սիրով և մեծ պատասխանատվությամբ կշարունակեմ կատարել իմ պարտականությունները որպես Ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

«Ազատություն»․ - Իսկ եթե քաղաքական ղեկավարությունը գտնի, որ Դուք պետք է լինեք․․․

Վանեցյան․ - Իսկ քաղաքական ղեկավարությունը եթե գտնի, որ պետք է լինեմ, այդ ժամանակ քննարկում կլինի՝ կհասկանանք:

Անդրադառնալով Ազգային անվտանգության պետական վարչության նախկին ղեկավար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Հանրապետականի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանի հայտարարություններին, նրան ԱԱԾ հրավիրելուն և դրա արձագանքներին՝ Արթուր Վանեցյանը ասաց․

«Դավիթ Շահնազարյանի կողմից հնչեցված խոսքերի մեջ հստակ կար հանցագործության մասին հաղորդման հատկանիշներ: Իմ հանձնարարությամբ՝ սահմանադրական կարգի և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի աշխատակիցները այդ հայտարարության հետ կապված իրականացրել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որպեսզի պարզենք այդ հայտարարությունների իսկությունը:

Հստակ՝ ինքնիշխանությանը, Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին էր հայտարարել պարոն Շահնազարյանը, և մենք պարտավոր էինք դրան արձագանքեինք:

Մեր աշխատակիցները անհրաժեշտ միջոցառումները իրականացնելուց հետո հրավիրել են պարոն Շահնազարյանին Ազգային անվտանգության ծառայություն՝ ըստ էության հաղորդում ներկայացնելու և այլ մանրամասներ ներկայացնելու նպատակով: Ես կարծում էի, որ Դավիթ Շահնազարյանը, լինելով բավականաչափ փորձառու քաղաքական գործիչ, առավել ևս՝ նախկինում բախտ է վիճակվել իրեն, շատ կարճ, իհարկե, ղեկավարել Ազգային անվտանգության ծառայությունը, կարծում էի, որ ինքը կգա և այն հայտարարությունները, որը հնչեցրել է, կներկայացնի արդեն պաշտոնական մեզ, և մենք կկարողանանք գնահատական տալ: Որից հետո եղավ պարոն Շահնազարյանի հայտնի մամուլի ասուլիսը, որտեղ դեմքի լուրջ արտահայտությամբ և խրոխտ ձայնով պարոն Շահնազարյանը մեղադրեց քաղաքական հետապնդում իրականացնելու մեջ՝ Ազգային անվտանգության ծառայությանը:

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ որևէ ուժի, որևէ քաղաքական գործչի, այդ թվում՝ Դավիթ Շահնազարյանի նկատմամբ Ազգային անվտանգության ծառայությունը քաղաքական հետապնդում չի իրականացրել և քանի դեռ ես հանդիսանում եմ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ չի իրականացնելու:

Մեզ քաղաքական հետապնդման մեջ կարող էր մեղադրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, բայց ոչ պարոն Շահնազարյանը, որովհետև պարոն Շահնազարյանի հայտարարությունների հիման վրա, եթե հաստատվեին այդ հայտարարությունները, պատասխանատվության պետք է ենթարկվեր գործող վարչապետի պաշտոնակատարը:

Բայց դուք տեսաք, որ պարոն Շահնազարյանը վերածեց իր ասածները շոուի, որից հետո հայտարարեց, որ դա քաղաքական հայտարարություն էր»:

Դավիթ Շահնազարյանը դեկտեմբերի սկզբին ԱԱԾ էր հրավիրվել իր այն հայտարարությունների համար, թե «այսօրվա իշխանությունը կոնկրետ Արցախի համար շատ ավելի մեծ վտանգ է, քան Ադրբեջանը իր բոլոր զինված ուժերով»։ Նրա պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը իրականացնում է «իշխանություն՝ Արցախի փոխարեն» քաղաքական ծրագիր։

Մեզ հաջողվել է Հայաստան հրավիրել մի լեգենդար ֆուտբոլային մասնագետի

«...Ծանր բանակցությունների արդյունքում կարողացել ենք Հայաստան հրավիրել լեգենդար մի մասնագետի, ում անունը հիմա չեմ կարող ասել: Հունվարի 6-ին կասենք նրա անունը: Նա ֆուտբոլային աշխարհում լեգենդար մարդ է, ով համաձայնել է գալ, բնակվել Հայաստանում, մարզել մեր մարզիչներին ու գրել ֆուտբոլի զարգացման ծրագիր:

Որտեղ` նա աշխատել է վերջին 20 տարիներին, այդ երկիրն այսօր ֆուտբոլային քարտեզում առաջատար դիրք է զբաղեցնում: Նա ունեցել է աշխարհի 9, Եվրոպայի` 6 չեմպիոն: Այսօրվա ֆուտբոլային աստղերի մեծամասնությունը եղել են անձամբ իր աշակերտները: Ինքը մեծահասակների ազգային հավաքականներ երբեք չի մարզել, աշխատել է մինչև 16,17,18,19,21 հավաքականների հետ:

Այսինքն մենք բերում ենք մարդ, ով գրելու է մեր ֆուտբոլի զարգացման ծրագիրն ու հիմք է դնելու լուրջ ֆուտբոլային մոտեցումների: Ոչ ոք չէր հավատում, որ այդ մարդուն կկարողանանք համոզել բերել Հայաստան: Նա այսօր ՈւԵՖԱ-ում անցկացնում է մարզիչների սեմինարներ Եվրոպայի բոլոր երկրների համար: Երբ մեզ հետ պայմանագիր կնքի, բոլորի համար այդ դասերը կկարդա արդեն Հայաստանի դրոշի ներքո»:

Մանրամասները՝ Ազատության տեսանյութում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>