Գազը կթանկանա՞, թե՝ ոչ. նախարարը պարզաբանել է
Դիտել նաև
Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վրաստան արգելելը հարված էր մեր երկրի միջազգային վարկանիշին. տեր Եսայի
Հրավեր են ուղարկել Գարեգին 2–րդին մասնակցելու Իլյա 2–րդի հուղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը
Վեհափառին կալանավորելու սպառնալիք–մեսիջներ են փոխանցում Մայր աթոռին
Կտապալի արդյոք իշխանությունը՝ Վեհափառի հրավիրած եպիսկոպոսաց ժողովը
Գարեգին Երկրորդը մեկնել է Շվեյցարիա
Կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանից հետաքրքրվեցին՝ տարին վերջանում է, գազի գնի հետ կապված ռուսական կողմի հետ պայմանավորվածություններն ի՞նչ ընթացքի մեջ են և արդյոք գինը նույնը կմնա, թե ոչ:
«Բանակցությունները շարունակվում են: Պայմանագրի ավարտվելը խնդիր չի, կերկարաձգվի, մինչև բանակցությունները կավարտվեն: Քանի դեռ պայմանավորվածություն չկա, հունվարի 1-ից գազի գինը կմնա այն, ինչ ունենք այսօր»,- ասաց նա՝ հավելելով, որ գնի նվազեցման ուղղությամբ կողմերի տրամադրվածությունը փոխշահավետ է ու բարեկամական:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ պայմանագիրը ավարտվում է 2018թ. դեկտեմբերի 31-ին:
Zham.am

