Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը
20
Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան Պատերազմ Արցախում
Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Քաղաքական հաշվարկ․ ԿԸՀ-ն ասում է՝ չի ազդել, ԲՀԿ-ն՝ հակառակը․ ի՞նչ կլիներ, եթե 3 տեղամաս չզրոյացվեր Երևանում հնչած կրակngների հետևանքով 4 անձ հոսպիտալացվել է, 1 անձ ձերբակալվել է Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Երևանում թիվ 46 համարի ավտոբուսը վթարի հետևանքով ջարդուփշուր է եղել. Կան տուժածներ Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Եթե ՍԴ-ն մակերեսորեն մերժի դիմումները, դա կարող է ճանապարհ բացել ցնցումների համար»․ Սուրեն Սուրենյանց Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Շիրակի մարզի գյուղ Հայկավանում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության․ Արա Զոհրաբյան Փաշինյանը կորցրել է իշխանության մենաշնորհը. Փոստանջյան Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի կիրառումն է ու ռեպրեսիվ միջոցների օգտագործումը. Դրմեյան Այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր․ Արամ Վարդևանյան «Նոր ուժը» ևս դիմեց ՍԴ` պահանջելով չեղյալ համարել ընտրությունների արդյունքները Պսիխոպաթիայի թեստ՝ Փաշինյանի համար. ազնիվ կլինեք գնահատելիս. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

Ով փորձի ցեխ շպրտել ԲՀԿ–ի վրա, «Կենտրոնով» նրա անցածը կետ առ կետ կներկայացնենք. Ծառուկյան

«Ես ձեզ չեմ ասելու, որ մենք վերեւից երկնքից աստղեր ենք իջեցնելու կամ ունենք կախարդական փայտիկ»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, Իջեւանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Ամենակարեւորը, որ ես ուզում եմ ձեզ ասել, այսօր այստեղ եմ՝ ներկայացնելու մեր ծրագիրը։ Ծառուկյանը գիտի խնդիրները եւ դրանց լուծումը։ Ես ապրել եմ այս երկրում, ապրելու եմ եւ իմ հնարավորության սահմաններում ինչ-որ կա՝ արել եմ, անելու եմ՝ անկախ ձայներից ինչքան կտաք, չեք տա»,– ասաց նա։

Ամենակարեւոր խնդիրը ժողովրդի համար, ըստ Ծառուկյանի, բանկային համակարգն է. «Այսօր ազգովի բանկի տակ են, տոկոսի տակ են, վարկերի տակ են: Մենք ունենք 650 հազար ընտանիք, եւ ունենք միլիոն ու կես վարկառու, այսինքն՝ ամեն ընտանիքին 2 ու կես մարդ, համարյա 3 մարդ վարկի տակ է, այսինքն՝ կինը, ամուսինը, տղան, աղջիկը, մեկը վերցնելով, մյուսը՝ փակելով: Խնդիրը պետք է կարգավորվի: Եվ պետության աջակցությունն է պետք եւ բանկերի սեփականատերերի: Այդ վիճակով բանկերի գրավներն էլ են արժեզրկվում»:

ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ այսօր վարկը 8-14 տոկոս է, բայց մարդկանց տարեկան շահույթը 7 տոկոս է, եթե վարկ վերցնես, ո՞նց ես տակից դուրս գալու. «Ո՞նց կարող է նման բան լինել, տուժելու դեպքում, ուրեմն գրավն էլ է կորելու: Պետք է լինի այնպես, որ դու բանկից տոկոս ես վերցնում, պետք է այն տարվա շահույթից պակաս լինի: Բանկի տոկոսը պետք է լինի 3-4 տոկոս, որ ժողովուրդը կարողանա շնչել»:

Ծառուկյանն անդրադարձել է նաև ուսանողների խնդիրներին, փոքր և միջին բիզնեսին վերաբերվող հարցերի, առողջապահական հարցերի:

Նա շեշտել է, որ փոքր ու միջին բիզնեսին պետք է հնարավորություն տանլ, թեթեւացնել հարկերը:

Ծառուկյանի խոսքով՝ լուրջ է նաեւ առողջապահության խնդիրը, իսկ պետպատվերը չարիք է։ Նրա համոզմամբ՝ ամեն մարզում պետք է անվճար հիվանդանոց լինի, որտեղ բնակիչները կկարողանան բուժօգնություն ստանալ։

«Անհնարին ոչինչ չկա, մենք պետք է ոչ թե խնդրենք մարդկանց գալ եւ ներդրում անել, այլ իրենք պետք է գան խնդրեն, ներդրում անեն։ Դրա համար հարկերը պիտի պակաս լինեն, հնարավորություններ ստեղծվեն։ Հիմա ոնց որ Դուբայում՝ առաջ հարկեր չի եղել, աշխարհի ամենալավը կառուցել են, հիմա արդեն հարկեր են դրել»,– նշել է Գագիկ Ծառուկյանը:

«Ես իմ թիմին ասել եմ՝ հարգելի գործընկերներ, եթե իմանամ մեկի վրա ցեխ եք շպրտել, իմացեք՝ կուսակցությունից կհեռացնեմ։ Դուք ձեր գործը ներկայացրեք»,– նշել է նա՝ հավելելով, որ նաեւ եթե մեկը փորձի ցեխ շպրտել ԲՀԿ–ի վրա, ապա «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հանրությանը «նրա անցածը կետ առ կետ կասեն՝ ով ա, ինչ ա, ումն ա, ինչի շնորհիվ ա, ինչի համար ա անում եւ իրա նպատակն ինչ ա»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>