Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Չափավորեք Ձեր ընթացքը Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ
14
Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Պատերազմ Արցախում
Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի, չկա այլալեզու որևէ տառ անգամ. Համլետ Պետրոսյան Կառավարության անդամի երդման նոր տեքստից մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել. Կարապետյան Վաղն էլ կարող են ասել՝ Մատենադարանը քшնդենք, որովհետև պшտերшզմ կլինի. Տիգրան Աբրահամյան Ռոբերտ Քոչարյանը մենախցում է. Փաստաբան Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շղարշի ներքո. Արամ Առաջին Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Հաջիևի գամբիտը. Հայկ Դեմոյան Ազգային ժողովի քառօրյա նիստը Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից

Կասկածելի մեծ զեղչերը. «Սեւ ուրբաթի» հայկական իրականությունը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ մեկնարկած ու 2 օր տեւող «Սեւ ուրբաթ»-ը Հայաստանում մի փոքր այլ կերպ է դրսեւորվում: Իհարկե, այստեղ եւս հայտարարվում է զեղչերի մասին, բայց դրանք այն զեղչերը չեն, որոնք շատ այլ երկրներում են: Այս տարիների ընթացքում մեր քաղաքացիները միշտ դժգոհել են հայտարարված «զեղչերից»: Խնդիրն, ըստ էության, մեծ զեղչեր չանելու մեջ չէ: Խնդիրն ավելի շատ «մեծ զեղչերի» մասին հայտարարելն է, որն իրականության հետ այդքան էլ աղերս չի ունենում: Օրինակ՝ մի քիչ ուշադիր լինելու դեպքում շատ հնարավոր է տեսնել մի ապրանք, որը մեկ շաբաթ առաջ ավելի մատչելի էր, քան «Սեւ ուրբաթ»-ի կամ հայտարարված այլ զեղչերի շրջանում:

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանն այս տարիների ընթացքում ուշադիր հետեւել է մեր երկրում առկա թե՛ ընդհանուր զեղչային համակարգին եւ թե՛ մեզ մոտ արդեն մի քանի տարի անցկացվող «Սեւ ուրբաթ»-ին: Այս առումով հ/կ նախագահը դրական միտումներ է նկատել:

«Նախկինում ավելի շատ ձեւական բնույթ էր կրում այդ ամենը եւ խանութներում մասսայական փակցվում էր 70-80 տոկոս զեղչերի մասին, այնինչ իրականությունն այլ էր. գինն ուղղակի արհեստական բարձրացնում էին ու հետո արհեստական էլ իջեցնում: Հաշվի էր առնվում սպառողի հոգեբանությունը: Սպառողը կարող էր գայթակղվել նման գովազդներով ու մտնել խանութ եւ արդյունքում խաբեության զոհ էին դառնում: Բայց վերջին շրջանում այս ոլորտը մի քիչ կարգավորվել է: Կան խանութներ, որոնք ավելի բարեխղճորեն են մոտենում հարցին, իրական զեղչեր են անում, եւ սպառողներն օգտվում են այդ զեղչերից: Թեպետ, դեռ կան որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ, որոնք ավելի շատ մոլորության մեջ են գցում սպառողներին: Այնուամենայնիվ, նման օրերին մեզ մոտ որոշակի գնանկում լինում է»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Կ. Չիլինգարյանը:

Մասնագետի խոսքով՝ «Սեւ ուրբաթը» տնտեսվարողներին հնարավորություն է տալիս իրենց ապրանքը վաճառել, շրջանառությունը եւ եկամուտը շատանում է:

Նրա խոսքով՝ հետաքրքրության հետ մեկտեղ մեր քաղաքացիների շրջանում մեծացել է նաեւ իրազեկվածության մակարդակը:

«Համեմատած նախորդ տարիների հետ՝ այսօր կարող եմ ասել, որ մեր սպառողն ավելի գրագետ է, ավելի ուշադիր է գնած ապրանքի նկատմամբ, ինչը ողջունելի է: Իհարկե, իրավիճակն այն ցանկալի աստիճանին չի հասել, որ սպառողը միշտ պաշտպանված լինի, բայց առաջընթաց կա: Իսկ ցանկալի աստիճան չունենք, որովհետեւ կա օրենքը խախտելու խնդիր, որն արդեն տնտեսվարողների դաշտում է: Հաճախ որոշ տնտեսվարողներ չեն պահպանում օրենքի այն կետը, ըստ որի՝ գնված ապրանքը սպառողը կարող է վերադարձնել 14 օրվա ընթացքում»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Վերադառնալով զեղչային համակարգին՝ Կարեն Չիլինգարյանը քաղաքացիների ուշադրությունը հրավիրեց նաեւ հետեւյալ հանգամանքի վրա.

«Անհեթեթություն է, երբ մի քանի տասնյակ ապրանք ունեցող խանութը հայտարարում է 70 տոկոս զեղչի մասին: Ընդհանրապես մեծ զեղչերը կասկածի տեղիք են տալիս: Փոքր շուկայում, որտեղ մի քանի տասնյակ ապրանք է վաճառվում, չի կարող հանկարծ մեծ զեղչերի մասին հայտարարվել: Իսկ արտասահմանյան երկրներում տասնյակ հազարավոր ապրանքներ են վաճառվում, եւ այդ երկրներում մեծ զեղչեր անելու հնարավորությունն ավելի մեծ է: Մեզ մոտ, ցավոք, դա հնարավոր չէ, որովհետեւ ունենք փոքր շուկա, իսկ գնողունակությունն ավելի ցածր է»:

Կարեն Չիլինգարյանը հենց վերոնշյալով է բացատրում «Սեւ ուրբաթի»՝ այլ երկրների ու մեզ մոտ առկա իրականության տարբերությունը: «Այս պարագայում ավելի ճիշտ է, երբ տոկոսներն ավելի ցածր են գրվում: Հիմա հիմնականում 10–15 տոկոս զեղչեր են անում, ինչը որոշակի դեպքերում նույնիսկ ավելի ընդունելի է: Սա ավելի ընդունելի է, քան մեծ զեղչերը, որոնք մեր պարագայում կասկածի տեղիք են տալիս: Ցածր տոկոսներն ավելի ռեալ են՝ 15-20 տոկոս զեղչն ավելի մոտ է իրականությանը, քան 70 տոկոսը»,–հավելեց մեր զրուցակիցը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>