Գոռ Վարդանյանը վկայագիր է հանձնել կեղտաջրերը Տարոն Մարգարյանին մոտեցրած Մարինա Խաչատրյանին (լուսանկար, տեսանյութ)
Դիտել նաև
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա
Եթե հայ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ օմբուդսմենի մանդատի մեջ չի մտնում, ապա ո՞ւմ մանդատն է սա. Ռուբեն Վարդանյան
ԱԺ նախագահը ընդունել է Վլադիմիր Վարդանյանի հրաժարականի դիմումը
Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել. Ընտանիքի հայտարարությունը
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման
Դուքենդո ֆեդերացիայի Հայաստանի առաջնության շրջանակներում Գոռ Վարդանյանը վկայագիր է հանձնել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ Մարինա Խաչատրյանին՝ որպես միջազգային ֆեդերացիայի պատվավոր անդամ:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիտում Մարինա Խաչատրյանը Նուբարաշենից բերված կոյուղաջրով լի շիշը մոտեցրել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին, սակայն ՀՀԿ խմբակցության անդամները նախ սկսել էին հրմշտել նրան, ապա անցել էին բռունցքների, ապտակել և քաշել էին Մարինա Խաչատրյանի մազերը։ Իսկ Գոռ Վարդանյանը բռնի ուժով նրան դուրս էր բերել դահլիճից (տես՝ կից տեսանյութը):
Այժմ, սակայն, Մարինա Խաչատրյանը հայտարարում է․ «Գոռ Վարդանյանը այդ օրը փրկել է ինձ»։

