Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Չափավորեք Ձեր ընթացքը Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ
14
Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Պատերազմ Արցախում
Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի, չկա այլալեզու որևէ տառ անգամ. Համլետ Պետրոսյան Կառավարության անդամի երդման նոր տեքստից մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել. Կարապետյան Վաղն էլ կարող են ասել՝ Մատենադարանը քшնդենք, որովհետև պшտերшզմ կլինի. Տիգրան Աբրահամյան Ռոբերտ Քոչարյանը մենախցում է. Փաստաբան Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շղարշի ներքո. Արամ Առաջին Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Հաջիևի գամբիտը. Հայկ Դեմոյան Ազգային ժողովի քառօրյա նիստը Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից

Համացանցում տարածվում է ԿԳ նախարարին վերագրվող կիսագրագետ գրառումը. դա՝ Աշոտյանի հետ վեճից հետո (լուսանկար)

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում երեկ հայտնվեց ու արագորեն տարածվեց կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին վերագրվող մի գրառման «սքրինշոթ», որտեղ նախարարն իբր ներկայացնում է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին տասնյակ թեկնածուների անունները, իսկ գրառումն ուղղագրական սխալներով ու վրիպակներով է: «Ռեյտինգային ընտրակարգով առաջադրվմ եմ Շենգավիթ եւ Մալաթսիա-Սեբաստիա վարչական շրջաններն ընդգրկօղ ընտրատարածքում: Յուրաքանջյուրիդ մեզ ընտրեյլը պարտադիր է»,- մասնավորապես, ասվում է գրառման մեջ:

Հարությունյանի «ֆեյսբուքյան» էջում նման բովանդակությամբ գրառում իսկապես կա, բայց առանց սխալների ու առանց ընտրելու պարտադրանքի: «Ռեյտինգային ընտրակարգով առաջադրվում եմ Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքում։ Յուրաքանչյուրիդ աջակցությունը շատ կարևոր է»,- կարդում ենք նախարարի պաշտոնակատարի էջում:

Իհարկե, կարելի է Արայիկ Հարությունյանի գրագիտության վարկածը բացառել եւ մտածել, որ ի սկզբանե սխալներով գրառումը ավելի ուշ խմբագրվել է: Բայց ֆեյսբուքը հոգ է տարել դա ստուգելու հնարավորության մասին, եւ ընդամենը մի քանի վայրկյանը մեզ բավական եղավ՝ պարզելու, որ նախարարի պաշտոնակատարի՝ վերոնշյալ գրառումն այժմ էլ նախնական տեսքով է եւ փոփոխությունների չի ենթարկվել: Ստացվում է՝ ինչ-որ մեկը նպատակ է ունեցել «սեւացնել» Արայիկ Հարությունյանին, իսկ ավելի ուժեղ հարված, քան կրթության նախարարին կիսագրագետ ներկայացնելն է, չի մտածել: Գրում է Armtimes.com-ը:

Ուշագրավ է, որ այդ «խայտառակություն բերող» գրառումը հրապարակվեց Արայիկ Հարությունյանի ու կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի հեռակա «փոխհրաձգությունից» հետո: 2019 թվականի բյուջեի նախագիծն Ազգային ժողովում քննարկելու ժամանակ կրթության ոլորտի ներկայիս պատասխանատուն անդրադարձավ համակարգում տեղի ունեցած արատավոր երեւույթներին, բայց Արմեն Աշոտյանին ամենաշատը խոցել էր նրա դիտարկումներն այն մասին, թե որ կրթության նախարարի երեխաները հաճախել են մասնավոր դպրոց:

Աշոտյանն այս ընդգծումը, ի դեպ, ոչ առաջին անգամ, համարել էր երեխաներին քաղաքականության մեջ ներգրավելով՝ ճղճիմ դիվիդենտներ ստանալու փորձ: «Հորդորում եմ բոլորին հեռու պահել կեղտոտ ձեռքերը երեխաներից: Սա համարեք վերջին նախազգուշացում»,- հայտարարել էր նա՝ առանց հաշվի առնելու, որ իր երեխաների համար մասնավոր դպրոցը նախընտրելու մասին հիշեցումներն ու նախկինում էլ այդ երեւույթի վրա ուշադրություն հրավիրելն ամենեւին ուղղված չեն երեխաների դեմ, այլ ընդամենը պետական դպրոցի նկատմամբ դրա պատասխանատուի ունեցած վերաբերմունքի վկայությունն են: Աշոտյանի տրամաբանությամբ ստացվում է, որ եթե ասենք որեւէ մեկը պետությունից թալանածը նվիրաբերի իր անչափահաս երեխաներին, ուրեմն այդ երեւույթի մասին բացասական կարծիք արտահայտողները դուրս են եկել այդ երեխաների դեմ:

Վերադառնալով Արայիկ Հարությունյանին վերագրվող գրառմանը, նկատենք, որ դրանք ջանասիրաբար հրապարկվում են այնպիսի լրատվական կայքերում, որոնք կապվում են Հանրապետական կուսակցության կամ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Ավելի ուշ խնդրին անդրադարձավ նաեւ կրթության եւ գիտության նախարարությունը: Տարածված հաղորդագրության մեջ նշվում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ սոցիալական ցանցերում վերջերս տարածում գտած նկարը (screenshot), որտեղ իբրև թե ներկայացված է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը, կեղծ է։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու ֆեյսբուքյան օգտատերերը գրառման իրական և խմբագրումներից զերծ տարբերակը կարող են տեսնել նախարարի պաշտոնակատարի անձնական էջում` https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10156832383523501:
Միաժամանակ, զանգվածային լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչներին խնդրում ենք զերծ մնալ այս ակնհայտ ապատեղեկատվությունը տարածելուց»:

Աղբյուր՝ Armtimes.com

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>