ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Պատերազմ Արցախում
Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա

Խոշոր բիզնեսի համար Մայրապետյանի ճակատագիրը լինելու է կողմնորոշիչ բոլոր տեսանկյուններից. Տեսանյութ

Ինչպես հայտնի է, անցած ուրբաթ Փաշինյանը աշխատանքային ընտրիքի էր հրավիրել Հայաստանի խոշոր հարկ վճարող ընկերությունների ղեկավարների:

Ինքնին այդպիսի հանդիպումները դրական ազդեցություն կարող են թողնել իշխանություն - բիզնես փոխհարաբերությունների վրա, qանզի շատ հարցեր իշխանության համար կարող են հասկանալի դառնալ հենց ուղիղ շփումների ընթացքում:
Հավելենք, որ երկրի տնտեսության շոգեքարշը հենց խոշոր բիզնեսն է, ինչքան էլ որ նրանց այսօր փնովում են: Եվ եթե նրանց գործերը լավ չլինեն, ապա դա անմիջապես կարող է ազդել նաև երկրի տնտեսության վրա: Ինչքան ուժեղ լինի մեր տնտեսությունը, այնքան մարդկանց կենսամակարդակի բարձրացման հնարավորությունը կմեծանա: Երկրից արտագաղթի տեմպերը կփոքրանան: Ունենալ ուժեղ տնտեսություն, կնշանակի ունենալ նաև ուժեղ բանակ: Իսկ դա իր հերթին կնշանակի ուժեղ դիրք՝ բանակցային գործընթացում: Այն կմեծացնի մեր երկրի անվտանգության գործակիցը և ի վերջո հիմք կստեղծի մեր ազգային իղձերի իրականացման համար:

Ուժեղ երկրներին են Աշխարհում հարգում և նրանց հետ հաշվի նստում:
Այսպիսով, անչափ կարևոր է, որ խոշոր բիզնես - իշխանություն հարաբերությունները փոխվստահության մթնոլորտում լինեն:
Իսկ այդ փոխհարաբերություններում ցանկացած կնճիռ ուղղակի կամ անուղղակի ազդում է այդ փոխհարաբերությունների վրա:

Վերցնենք, օրինակ, Մայրապետյանի գործը:

Երբ գործարարները տեսնում են, թե ինչ է կատարվում իրենց կոլեգայի հետ, ապա ինչքանո՞վ է դա նպաստելու այդ փոխհարաբերությունների ամրապնդմանը:

Երբ մարդուն կալանավորում են անհեթեթ մեղադրանքով, ավելին, նույնիսկ խափանման միջոցը, որպես կալանք չեն ուզում փոխել, պարզ չէ՞, որ այս ամենից հետո, գործարարները տաս անգամ կմտածեն և նոր որոշում կկայացնեն՝ ներդրումներ կատարել:
Երբ մի գործի պատրվակով տանում են ստուգման բոլորովին այլ փաստաթղթեր, այն էլ 15 տարվա կտրվածքով, միթե ակնհայտ չէ, որ դրանից հետո, ոչ մի ճիշտ խոսք չի վստահեցնի գործարարներին, որ Հայաստանում տիրում է վստահելի մթնոլորտ:

Հենց այստեղ է սխալվում ցանկացած տիպի իշխանություն:

Եվ եթե դա դառնում է հիմնական խաղի կանոն, ապա ոչ մի երաշխիք չի լինի, որ վաղն էլ մեկ ուրիշ իշխանություն մեկ այլ գործարարին նույն բանը չի անի:

Ցանկացած իշխանության թվում է, թե ինքը արդար է, և մյուսներն են վատը, թալանչի, խաբեբա:

Վերջնարդյունքում հաջողվում է այն իշխանությունը, որ պատկերավոր ասած, «սպիտակ ոչխարները սևերի հետ չի խառնում»: Այսինքն բիզնեսը քաղաքականության հետ չի խառնում: Միայն այդ դեպքում իշխանությունը ձեռք կբերի իրական վստահություն բիզնեսի մոտ: Արդյունքում երկրում և ներդրումներ կլինեն, և տնտեսական իրական աճ կգրանցվի, և մարդկանց կենսամակարդակը կբարձրանա: Եվ այս ամենը ավելի երկարակյաց կդարձնի նաև այդ իշխանության կյանքը:

Ինչքանով այս ամենը կգիտակցի Փաշինյանը, ցույց կտա մոտ ժամանակը: Համենայդեպս այդ գիտակցումը բխում է և իր, և երկրի շահերից:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>