Փաշինյանի օրոք «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ստի ու կեղծիքի հիմնադիր ՔՊ-ի տոնը (տեսանյութ) Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
26
Ոչ թե քաղաքացու, այլ քաղաքացուն ԽԱԲԵԼՈՒ օրն է Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը Պատերազմ Արցախում
Փաշինյանի օրոք «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ...». օրվա մեջբերումը Քաղաքացու «ուղեղը լվանալու» օր (տեսանյութ) Ստի ու կեղծիքի հիմնադիր ՔՊ-ի տոնը (տեսանյութ) Մի փոքր փողոց երեք ամսում չե՞ք կարողանում նորոգել (տեսանյութ) ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ Ոչ թե քաղաքացու, այլ քաղաքացուն ԽԱԲԵԼՈՒ օրն է Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է հիմնահատակ nչնչացման վտանգի տակ. ահազանգ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի Վանդալիզմը հենց այս տեսքն ունի. Լիլիթ Գալստյան Այսօր քաղաքացի Փաշինյանի ՄԵԾ ՍՏԻ օրն է. Ռուբեն Մխիթարյան Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգության խնդիր է Տեղումները կշարունակվեն Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Ինչ քայլեր կանի Թուրքիան հունիսի 7 ից հետո (տեսանյութ) Իմ հայկական ինքնությունը մեծապես ազդել է աշխարհի իմ ընկալման վրա․ Քիմ Քարդաշյան Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Դոնալդ Թրամփի ուղերձը Ապրիլի 24-ին Ցեղասպանության թանգարանը տեղադրել է Վեհափառի այցի մասին նյութ, ապա ժամեր անց ջնջել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը թույլ կտա Բրյուսելին միջամտել երկրի ներքին գործերին. Զախարովա (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Սա հնարավորություն է՝ հիշելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի հետ. Մակրոն Ռոբերտ Աբաջյանի մայրիկի՝ տիկին Աննայի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 25-ին Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը այրող քաղաքացիներին ՔՊ-ին սպասարկող «Հանրային» հեռուստատեսությունը չի ցուցադրել Վեհափառի այցը Ծիծեռնակաբերդ և սուրբ նահատակների բարեխոսական կարգը

Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն ոստիկանապետի մասնակցությաբմ. ինչի՞ մասին են խոսել քննարկանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են երթևեկության անվտանգության ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները, կառուցվածքային և բովանդակային փոփոխությունները:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ընդհանուր առմամբ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հասկանալիորեն նոր իրավիճակում են դրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը: Իհարկե, այդ անցումային շրջանը երևի շատ բարդ պետք է լիներ ոստիկանության համար, բայց մեր վեցամյսա աշխատանքի արդյունքներով կարող ենք ասել, որ ոստիկանությունը, ընդհանուր առմամբ, իր առջև դրված խնդիրները լուծել է բավականին լավ: Սա ամենևին չի նշանակում, թե թերություններ չկան: Կարևորագույն խնդիրը, որ մենք հենց ամենասկզբից առաջադրել ենք՝ ոստիկանության նկատմամբ հանրության վերաբերմունքի փոփոխությունն է, և ոստիկանության վերաբերմունքի փոփոխությունը՝ հանրության նկատմամբ: Այս առումով, մենք ակնհայտորեն ունենք շատ լուրջ առաջընթաց, ինչը թող չմեկնաբանվի այնպես, թե ես նկատի ունեմ, որ մենք այստեղ հասել ենք կատարելության, բայց շատ կարևոր է, որ մենք հստակ քայլերով գնում ենք առաջ: Իհարկե, կան նաև քննադատություններ ոստիկանության, ճանապարհային ոստիկանության աշխատանքի հետ կապված, բայց մեր վերլուծությունը կարծես ցույց է տալիս, որ այդ քննադատությունները, այդ թվում՝ տեղին, կապված են այս անցումային շրջանի առանձնահատկությունների հետ: Համոզված եմ, որ առաջիկա մեր համատեղ աշխատանքի արդյունքում իսկապես կունենանք ոստիկանություն-հանրություն, ոստիկանություն-քաղաքացի բոլորովին նոր հարաբերություններ: Սա շատ կարևոր խնդիր, նպատակ է, որին մենք պետք է հասնենք»:

Այնուհետև պատասխանատուները վարչապետի պաշտոնակատարին են ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը մշակվել է միջազգաին փորձի ուսումնասիրության արդյունքում: Փոփոխությունների նպատակն է երթևեկության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ բացառել քաղաքացիներին հետապնդելու և տուգանելու նպատակադրումը, երթևեկության անվտանգության ոլորտում վարչական իրավախախտումների, վարչական պատասխանատվության համար նախատեսված տուգանքի չափերի վերանայումը, դրանց հանրային վնասակարության վերարժևորումը: Ըստ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի, 30 հազար դրամը գերազանցող տուգանքների չափերը խնդրահարույց են, որովհետև Քրեական օրենսգրքով հանցագործությունների համար նախատեսվող տուգանքների նվազագույն չափը սկսվում է 30 հազար դրամից: «Եթե մենք ելնում ենք այն կոնցեպտից, որ վարչական իրավախախտումներն ավելի նվազ վնասակար արարքներ են, քան հանցագործությունները, ապա մեր մոտեցման համաձայն՝ այդ տուգանքները պետք է համապատասխան չափով նվազեցվեն: Օրինագծում տուգանքների նվազեցումը զգալի է, այն միայն սոցիալական բեռը թեթևացնելու նպատակ չունի, դա նրա երկրորդական արդյունքն է: Մեր խնդիրն անվտանգության մակարդակի բարձրացումն է, իսկ դա հաջողվում է, եթե տուգանքների իջեցումը զուգահեռում ենք բալերի կամ տուգանային միավորների: Այսինքն, մի կողմից հնարավորություն ենք ունենում որպես երկրորդական արդյունք թեթևացնել սոցիալական բեռը, մյուս կողմից՝ անվտանգությունը պահել պատշաճ մակարդակի վրա»,- նշել է Քոչարյանը:

Նրա խոսքով՝ տուգանային միավորներ նախատեսված չեն անխտիր բոլոր խախտումների համար: Նա նշել է, որ երթևեկության ոլորտում վարչական պատասխանատվության միջոցներ նախատեսող 100 խախտումներից ոստիկանությունը սկզբնական շրջանում բալավորել էր ընդամենը 16-ը, իսկ հանրային քննարկումների արդյունքում այդ թիվը հասել է 20-ի:

Մանրամասն ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներն են արագության գերազանցումը, ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը, հետիոտնի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և այլ խախտումներ, որոնց տեսակարար կշիռն այս երեքի նկատմամբ փոքր է:

Զեկուցվել է, որ վարորդական իրավունք ունեցող յուրաքանաչյուր անձ տարեկան ունենալու է 9 բալ, խախտումները գնահատվելու են 0.5, 1, 2, 3, 4 բալերով: Բալերը զրոյացնելու դեպքում քաղաքացու վարորդական իրավունքը կասեցվելու է 6 ամիս ժամկետով, սակայն այդ ժամկետի կեսը լրանալուց հետո նա իրավունք է ունենալու հանձնել տեսական քննություններ և ավտոմատ վերականգնել վարորդական իրավունքը: Եթե երկրորդ տարում ևս վարորդը զրոյացնի 9 բալը, ապա ավտոմատ նա մեկ տարով զրկվելու է վարորդական իրավունքից, և այն վերականգնելու համար հանձնելու է ոչ միայն տեսական, այլև գործնական քննություն:

Զեկուցվել է նաև, որ բարեփոխումների արդյունքում Ճանապարհային ոստիկանությունը վերակազմակերպվելու է պարեկային ծառայության, որը զբաղվելու է նաև պատահարների, հաղորդումների արագ արձագանքմամբ: Համակարգը գործելու է օպերատիվ կառավարման կենտրոնի միջոցով, որը ստեղծվելու է Համաշխարհային բանկի օժանդակությամբ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է պարեկային ծառայության գործունեությունը՝ նշելով, որ վերջինիս խնդիրը դառնալու է անվտանգության ապահովումը գլոբալ առումով: «Իրոք, դա շատ գլոբալ ծառայություն է, և հանրային անվտանգության ապահովման տեսակետից այն դառնում է անկյունաքարային նշանակության կառույց: Ըստ էության, պարեկը ոստիկանության դեմքն է, պետության դեմքն է, հանրության դեմքն է: Կարևոր է, թե պարեկն ինչպես է իրեն պահում, ինչ մակարդակ ունի, ինչպես է շփվում մարդկանց հետ, դրանից կախված է քաղաքացու ընկալումը սեփական երկրի, պետության, կառավարության, ոստիկանության մասին: Այն առանցքային նշանակություն ունեցող ծառայություն է, առանց չափազանցության»,- ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:

Զեկուցվել է նաև, որ բարեփոխումների շրջանակում պարեկային ծառայողներն անցնելու են վերապատրաստման դասընթացներ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նշված բարեփոխումների իրականացումը և հանձնարարել վերը նշված օրինագծի շուրջ աշխատանքներն ավարտին հասցնել հնարավորինս սեղմ ժամկետում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>