Այսօր Ծաղկազարդ է «Տենց չնայես ինձ». միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հեռանալու ժամանակ Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
30
Փաշինյանական ժանդարմերիան «խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու» կասկածանքով ձերբակալվել է 2 անձ «Ո՛չ թագավորներին». ԱՄՆ-ում բողոքի հուժկու ալիք է Թրամփի, նրա քաղաքականության և պատերազմի դեմ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Փաշինյանական ժանդարմերիան «խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու» կասկածանքով ձերբակալվել է 2 անձ Բայց «թագավորի մերկությունը» այլևս հնարավոր չէ ոչ մի քարոզչական հնարքով պարտակել Այսօր Ծաղկազարդ է «Ամեն տեղ եք պատրաստվում պղծե՞լ, չկպնեք ինձ». հավատացյալը՝ Փաշինյանին «Տենց չնայես ինձ». միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հեռանալու ժամանակ «Ո՛չ թագավորներին». ԱՄՆ-ում բողոքի հուժկու ալիք է Թրամփի, նրա քաղաքականության և պատերազմի դեմ «Հրապարակ»․ Ժեշտի կտորը կպցրել է կրծքին, աչքներս է խոթում, թե` իրական Հայաստանն է, որն ինքը բզկտել է էս երկու օրվա վարարման ընթացքում հարևանիս այգին ջուրը նորից տարավ․ պատնեշ խոստացան, բայց չկառուցեցին․ Այրում գյուղի բնակիչ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլի «ախրաննիկները» մեքենաներով տատիկների են բերել, որ գովեստի խոսք ասեն Փաշինյանին․ «Հրապարակ» Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքի մոտ «Մարդկանց աhnւuարuափի մեջ եք պահում». քաղաքացին հրաժարվեց Փաշինյանից վերցնել «խաղաղության սիմվոլ» քարտեզը ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ. ԲԴԽ խոսնակ Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի

Ճանապարհ չեմ փակել, չեմ քայլել, բայց իմ վերաբերմունքը արտահայտել եմ. Ցոլակյանը՝ ՔՊ–ին աջակցելու մասին

Որ լուրերը տարածում են, ուրեմն մի բան կա։ Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակով իր մասնակցության մասին լուրերին։

Նա նշեց՝ ռեյթինգայինով առաջադրվելու է Շիրակում։

Ցոլակյանը, սակայն, հրաժարվեց մեկնաբանել, թե որ կուսակցության ցուցակում է ավելի հեշտ ձայներ ստանալ՝ ՀՀԿ–ի՞, թե՞ ՔՊ–ի։ «Ենթադրություններ անելու ժամանակը չէ, կգա ժամանակը, կերեւա»,–ասաց նա։ Հաղորդում է NEWS.am-ը:

Հարցին՝ արդյոք դժվարությամբ է կայացրել ՔՊ ցուցակով մասնակցելու որոշումը, նա պատասխանեց. «Առաջարկություն է եղել, համաձայնել եմ»։

Նախարարի պաշտոնակատարը հայտնեց՝ ինքը ճանապարհ չի փակել, չի քայլել հեղափոխությանը, բայց իր վերաբերմունքը արտահայտել է վարչապետի ընտրությանը. «Ես որեւէ մեկին աջակցելու խնդիր չեմ ունեցել, իմ աջակցությունը եղել է վարչապետի ընտրությանը ։ Ես ճանապարհ չեմ փակել, չեմ քայլել, բայց ես իմ վերաբերմունքը արտահայտել եմ վարչապետի ընտրությանը եւ դրանից հետո հայտարարել եմ, որ ամեն ձեւով պատրաստ եմ աջակցել եւ հիմա եկել է աջակցության պահը ու ես աջակցում եմ այս ձեւով»,–նշեց նա՝ նկատի ունենալով ՔՊ ցուցակում ընդգրկված լինելու հանգամանքը։

Այնուամենայնիվ, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարը բացառեց, որ կանդամագրվի ՔՊ–ին. «Ես կուսակցական չեմ եղել, չեմ լինելու, միանշանակ»։

Դիտարկմանը, որ ինքը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմն է եղել, նա արձագանքեց. «Ես երբեւիցե որեւէ մեկի հետ մտերմություն չեմ ունեցել, ես պետական ծառայող եմ եղել եւ իմ աշխատանքը կատարել եմ որպես պետական ծառայող, որեւէ անձնական հարաբերություններ որեւէ մեկի հետ չեմ ունեցել, աշխատանքի մեջ իմ վերաբերմունքը ունեցել եմ աշխատանքի մեջ, ոչ թե անձանց»։

Հաշվի առնելով հանգամանքը, որ Ֆելիքս Ցոլակյանը գրեթե միշտ իշխանական է եղել, լրագրողները հետաքրքրվեցին՝ ՀՀԿ–ի օրո՞ք էր ավելի ազատ, թե՞ հիմա, որին վերջինս պատասխանեց. «Աշխատողի համար տարբերությունը մեջ չէ, բայց հիմա ավելի հեշտ է, քանի որ իշխանության մեջ աշխատողները ավելի ազատ են իրենց կարծիքը հայտնելու առումով, իրենց գործողություններում եւ այլն»։

Հարցին՝ երբեւէ հնարավոր համարում է ընդդիմության դիրքերից հանդես գալը, Ցոլակյանը նշեց. «Ես մայիս ամսին հայտարարեցի, թե ինչին եմ դեմ եղել, հիմա եթե զգամ ինչ–որ սխալ բան, նորից իմ խոսքը ասելու եմ»։

NEWS.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>