Հանձինս Բելառուսի՝ Հայաստանը միշտ կունենա հուսալի և լավ բարեկամ. Ալեքսանդր Լուկաշենկո
Դիտել նաև
«Այրվում է Դիլիջան համայնքի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
«Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը». Ոսկան Սարգսյան
«8 տարի շարունակ ստի, խաբեության, «հոպոպի փոշի» են լցնում մարդկանց գլխին»․ Ոսկան Սարգսյան
«Հունիսի 7-ին ձեզ քվե տվողները քվե են տալու Իլհամ Ալիևին». Ոսկան Սարգսյան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատում է հայ-բելառուսական հարաբերությունների բարեկամական և գործընկերային բնույթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը:
«Չնայած ժողովրդավարական Հայաստանում առկա տարբեր տեսակետներին, հանձինս Բելառուսի դուք միշտ ունեցել եք ու կունենանք լավ և հուսալի բարեկամներ: Մենք ձեզ աշխատում ենք և միասնական տնտեսական տարածքում՝ Եվրասիական տնտեսական միությունում, ՀԱՊԿ ռազմաքաղաքական միությունում: Եվ ինչ էլ որ ասեն, գրեն, մենք հավատարիմ կերպով կատարում ենք մեր պայմանավորվածությունները, բոլոր պայմանավորվածությունները, որոնք այս կազմակերպությունների շրջանակներում են»,- ասել է Բելառուսի նախագահը:

