Փաստորեն, Իրանում չգտնվեց իրանական «նիկոլ» Պարտված մարդուն ոչ ոք չի հարգում, ուժեղի հետ են հաշվի նստում․ Գագիկ Ծառուկյան ՔՊ-ի հիստերիկան վախի արտահայտություն է. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
11
Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Իրանական դասեր Հայաստանի համար Վերականգնել ԱԻՆ-ը, Էապես բարձրացնել փրկարարի կարգավիճակը. «Առաջարկ Հայաստանին» Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ իր ամենաուժեղ հարվածի մասին Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են․ վարորդները օրերով սպասում են Ալիևը խաբել է Թրամփին և Նեթանյահուին․ թանկ է նստելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ի՞նչ են ուզում մարդիկ, որ խաղաղությունը լինի ոչ թե օդում, խոսքի վրա, այլ լինի երաշխավորված Ըստ ամերիկյան The Wall Street Journal պարբերականի՝ Թրամփի շրջապատը խուճապի մեջ է և հորդորում է Թրամփին՝ դադարեցնել պատերազմը Իրանական դասեր (Հայաստանի «պեռաշկիական» ինքնիշխանությունը) Փաշինյանը գնացել է իր սիրելի Մակրոնի մոտ՝ եվրոպական շեֆերից հանձնարարականներ ստանալու թերևս Պատերազմ Արցախում
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը Իրանում և Իսրայելում տուժած քաղաքացիների շրջանում հայեր չկան Հայաստանի՝ ԵՄ–ին անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքը պատմական նոր փուլ է բացում. Փաշինյանը՝ Մեցոլային Պատերազմ ու պարտության բերած Փաշինյանը Ստրասբուրգում հայ հոգևորականներին մեղադրել է... հայ լինելու մեջ Բրիտանական մամուլը զգուշացնում է․ ԱՄՆ-ի ցամաքային ներխուժումը Իրանում կարող է ավարտվել աղետով էլեկտրացանցի ղեկավարությունը անգործության է մտանված․ էլեկտրականության սյուները մնացել են գազատարի հույսին Շենգավիթում կոյուղաջրերը լցվում են նկուղ (տեսանյութ) Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ՝ ազգությամբ հայերի, այդ թվում ՀՀ ԱԺ պատգամավորի ներգրավմամբ Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Իրանական դասեր Հայաստանի համար ԱՄՆ Սենատում հայտարարել են, որ ԱՄՆ–ն գնում է Իրանի դեմ ցամաքային գործողության ուղղությամբ Հայաստանը չպետք է դառնա փորձարկումների հարթակ. «Ռոսատոմը» առաջարկում է լուծումների լայն տեսականի Վերականգնել ԱԻՆ-ը, Էապես բարձրացնել փրկարարի կարգավիճակը. «Առաջարկ Հայաստանին» Ադրբեջանն ակտիվորեն ադրբեջանgիներով բնակեցնում է առաջին հերթին նախկինում զուտ հայաբնակ բնակավայրերը, որտեղ երբևիցե ադրբեջանgի բնակչություն չի եղել Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ իր ամենաուժեղ հարվածի մասին Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են․ վարորդները օրերով սպասում են Վտանգավոր իրավիճակ՝ եռակի թանկացված տրանսպորտի սպասողների համար (տեսանյութ) Փաստորեն, Իրանում չգտնվեց իրանական «նիկոլ» Թեհրանում նոր պայթյուններ են որոտացել 2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգեւավճար է բաժանվել «Համբերեք` վռազողը տղա չի բերում». Նիկոլի արձագանքը լուրջ մտածելու տեղի է տվել ՔՊ–ականներին Անահիտ Ավանեսյանին հրավիրել են ԱԺ՝ բժիշկների հարցը քննարկելու Կադրային ջարդ կառավարությունում Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո Լավ է, որ չկլպած բանան չեն բերել Դոնալդ Թրամփը չի բացառում Իրան ցամաքային ներխուժման հնարավորությունը Օրվա կադրը. Փաշինյանը Փարիզ էր գնացել... խնձոր ուտելո՞ւ Պարտված մարդուն ոչ ոք չի հարգում, ուժեղի հետ են հաշվի նստում․ Գագիկ Ծառուկյան «Հնարավոր կլինի մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները»․ ԿԲ Իսրայելի ավիահարվածները Լիբանանում խլել են 486 մարդու, որոնց թվում՝ 84 երեխայի կյանք

Աշխարհում չկան իդեալական կրթական համակարգեր (ֆոտոշարք)

Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ ամրագրված է: Յուրաքանչյուր երեխա կրթության իրավունք ունի: Օրենքի ուժով սահմանված է նաեւ, որ հանրակրթությունը պետք է ավարտվի 12-ամյա կրթությամբ: Ի՞նչ խնդիրներ կան այսօր հանրակրթության ոլորտում եւ ի՞նչ լուծումներ են առաջարկում կրթության փորձագետներն ու մասնագետները: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում այս շաբաթ քննարկվել են հանրակրթության ոլորտին վերաբերող հարցեր:

Հանրակրթությունը ոլորտ է, որտեղ ամենից հաճախ է փոփոխություններ կատարվում: Արդյունքում երեխան դպրոց է ընդունվում մի, ավարտում` բոլորովին այլ օրենքներով: Այն համակարգը, որ կառուցվել է վերջին 30 տարիների ընթացքում համաշխարհային բանկից ավելի քան 100 միլիոն դոլար է վարկային միջոցներ արժեցել, որ վճարվել է հարկատուների գրպանից: Ասել, սակայն, որ ունենք լավ հանրակրթական համակարգ, ցավոք, չենք կարող: Դա են փաստում բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած քննարկման մասնակիցները:

«Ես կարծում եմ, կարեւոր է, որ մենք նոր հենասյուների հիման վրա ձեւավորենք հանրակրթության նոր տեսլականը: Եղածի վրա կառուցելով՝ մենք էլի ոչ մի բանի չենք հասնի, որովհետեւ պետք է ընդունել, որ եղած համակարգը փտած է»,- ասում է «Բաց հասարակության հիմնադրամներ» ազգային կրթության ծրագրի պատասխանատու Լիլիթ Նազարյանը եւ ավելացնում՝ առանձին վերցված ռեֆորմները, որ արվել են Հայաստանում բոլորովին էլ վատը չեն: Երեխաների թվով ֆինանսավորումը, ավագ դպրոցների ներդրումը, կառավարման խորհուրդների ստեղծումը, որպես տնօրենի ինստիտուտի հակակշիռ եւ այլն… սրանք բոլորը դրսում շատ լավ աշխատած մեխանիզմներ են, որոնք Հայաստանում, սակայն, չեն կայացել: Ինչո՞ւ, հայտնի չէ, չկա հետադարձ հայացք, որ հասկանանք, թե որտեղ է եղել սխալը:

«Շատ է խոսվում երեխաների մասին, բայց ես շատ խիստ կասկածներ ունեմ, թե նախարարությունում որեւէ մեկը տեղյակ է արդյո՞ք միջին վիճակագրական երեխայի պատկերից՝ մարզից մարզ կտրվածքով: Կարծում եմ, կարեւոր է ճանաչել երեխային, ունենալ այդ երեխայի պատկերը, մինչեւ կրթության զարգացման մասին խոսակցությունները: Հետսովետական երկրների հետ համեմատած այսօր մենք շատ կարեւոր մի առավելություն ունենք՝ շատ լավ տվյալներ բազա կրթական համակարգի վերաբերյալ, բայց այդ տվյալների վերլուծության լիարժեք օգտագործումը, ցավոք, ոչ մի տեղ չենք տեսնում»,- ընդգծում է նա:

Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազն Նավասարդյանը համակարծիք չէ, որ հին համակարգը փտած է: Պետք է կառուցել հնի հենքի վրա՝ հաշվի առնելով աշխարհում ընդունված նոր մոտեցումները, վստահ է նա: Նավասարդյանի կարծիքով անհրաժեշտ է համակարգային փոփոխություն: Հանրակրթությունը պետք է ավարտվի իններորդ դասարանով: Այնուհետեւ երեխան պետք է ազատ լինի իր ընտրության մեջ եւ կրթությունը շարունակի երեք տեսակի դպրոցներից մեկում:

«Իմ խորին համոզմամբ պետք է դպրոցները տարանջատել. Լինեն երեք տեսակի դպրոցներ՝ զբաղվածության կենտրոններ, ընդհանուր կրթություն տվող դպրոցներ եւ մասնագիտական դպրոցներ: Ծնողը, օրինակ, երկու տարեկանից իր երեխայի համար ուղղություն է որոշում, մեկին տանում են լողի, մյուսին՝ սպորտի եւ այլն, հանրակրթությունում էլ նույն պատկերը պետք է լինի: Ինչ՞ի համար է պետք երեխային ստիպել, որ նա սովորի այն ինչ չի ուզում, դա հակակրանք է առաջացնում աշակերտի մոտ, նա պետք է սովորի այն, ինչ ինքը սիրում է, ինչ իրեն հետաքրքիր է», - իր տեսակետն է մեկնաբանում Նավասարդյանը ու ավելացնում: Բոլոր դպրոցներից չի կարելի պահանջել նույն բանը: Չեն կարող բոլոր երեխաները գիտնական դառնալ: Իսկ գուցե մեկը ցանկանում է նախրապան դառնալ, այդ դեպքում թող իններորդ դասարանից հետո գնա զբաղվածության կենտրոն ու զբաղվի նրանով, ինչով սիրում է: Ընդհանուր տեսակի դպրոցներում կարող են սովորել երեխաները, որոնք հետագայում աշխատելու են սպսարկման ոլորտում: ԲՈՒՀ ընդունվողների համար, ըստ նրա, պետք է բացվեն հատուկ ուղղվածություն, մասնագիտացում ունեցող դպրոցներ:

«Գուցե այսօր պետք է աշակերտների 20-30 տոկոսի վրա աշխատել, որ նրանք գիտնականներ, լավ մասնագետներ դառնան: Մենք ուզում ենք դա 100 տոկոսի վրա կիրառել, դրա համար էլ արդյունք չենք ունենում: Մասնագիտացված, ուղղվածություն ունեցող դպրոցներ պետք է լինեն: Եվ ես կարծում եմ օրենքի ուժով պետք է թույլ տրվի մասնագիտական դպրոցից հեռացնել այն երեխաներին, ովքեր չունեն տվյալներ այդպիսի դպրոցում սովորելու համար: Ի դեպ, երբ ես ասում եմ եկեք մասնագիտական դպրոցներ սարքենք, ես չեմ անտեսում մյուսների կրթության իրավունքը: Բայց, եթե մարդը ուզում է ազատ լինել, ավելի շատ ֆուտբոլ խաղալ, ուրեմն պետք է ավելի երկար ճանապարհով գնա: Նա էլի կարող է ԲՈՒՀ ընդունվել, բայց ավելի երկար ճանապարհ անցնելուց հետո», - իր տեսակետն է հայտնում Հայկազն Նավասարդյանը:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը աշխարհի փորձն է մատնացույց անում: Աշխարհի շատ երկրներում ավելի վաղ սելեկցիայի կողմնակիցն են: Ըստ նրա, այսօր Հայաստանի դպրոցներում աշակերտների 70 տոկոսը չի սովորում, նրանք ուղղակի դասարանից դասարան են անցնում ու վերջում ատեստատ ստանում: Բացի այն , որ վատնվում է երեխայի կյանքը, մանկությունը, նրանք հետագայում չեն կարողանլու իրենց տեղը գտնել աշխարհում: Ի՞նչ անել:

«Աշխարհում տարբեր մոտեցումներ կան: Շատ երկրներում, օրինակ, հինգերորդ դասարանից դպրոցում փորձում են հասկանալ տվյալ երեխան ինչ՞ի կարող է հասնել: Ավելի լավ ունակություն ունեցողներին ուղորդում են գիմնազիա, հետո՝ համալսարան, ավելի թույլ երեխային մի քիչ այլ դպրոց, որից հետո էլ նա հնարավորություն ունի շարունակելու ուսումը համալսարանում, բայց մի փոքր ավելի երկար ճանապարհով պետք է հասնի այնտեղ: Այդ համակարգն էլ, իհարկե, իր քննադատներն ունի: Կարծիք կա, որ սխալ է վաղ տարիքից որոշել երեխայի ունակությունները, բայց այսպես նստելով էլ չի լինի մի բան պետք է արվի»,- ընդգծում է փորձագետը:

21-րդ դարում փոփոխությունները թռիչքաձեւ են կատարվում: Աշխարհը ավտոմատացման է գնում եւ, եթե ավտոմեքենայի հայտնագործությունից հետո կառապանը վարորդ դարձավ, գործարանները փակվելուց հետո բանվորները աշխատանքի անցան սպասարկման ոլորտում, այսօր, երբ սպսարկման ոլորտի աշխատատեղերը ավտոմատացվեն, նոր առաջարկը համարժեք չի լինելու: Գործազուրկ վարորդին, օրինակ, շուկայում ծրագրավորող աշխատելու առաջարկ կլինի:

«Եթե մեր կրթական համակարգը շարունակի կենտրոնանալ միայն գերազանցիկների վրա, մյուս երեխաները լուրջ խնդրի են բախվելու»,- վստահ է փորձագետը:

Հանրակրթության ոլորտում կարեւորագույն խնդիր է բազմազանության բացակայությունը, ընդգծում է Արեգնազան կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը: Բազմազանություն, ըստ նրա, անհրաժեշտ է եւ բովանդակության եւ կառուցվածքային առումով:

«Այլընտրանքը դա նշանակում է նաեւ գիրք, դասագիրք բազմազանություն: Ո՞վ ասաց, որ կա մեկ ամենախելացին, որի գրած դասագրքով ես իմ աշակերտին պիտի կրթեմ: Հնարավոր է, ես այլ տարբեր գրքեր օգտագործեմ ու հասնեմ ավելի լավ արդյունքի: Հիմա մեր ղեկավարությունը մենաշնորհների դեմ է պայքարում, բայց այդ մենաշնորհը նաեւ դպրոցում կա: Ստեղծվել են անդեմ օղակներ, որտեղ գրվում են ծրագրեր, դասագրքեր՝ մարդկանց կողմից, որոնք երբեւիցե երեխաների հետ չեն աշխատել»,- ասում է նա եւ ոլորտի ծրագիր գրողներին առաջարկում մի քանի օր դասավանդել ու տեսնել իրենց ծրագրերը ընդհանրապես ինչ որ կապ ունե՞ն երեխաների պահանջի հետ, թե՝ ոչ:

Քննարկմանը ներկա նաեւ Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոցի հասարակական կապերի պատասխանատու Արուսյակ Հայրապետյանը: Նա ընդգծում է, իրենց դպրոցում դասավանդվում է կրթության ֆրանսիական մոդելով, որը աշխարհում լավագույններից է համարվում, բայց ասել, որ այն իդելական է, նույնպես չի կարելի:

«Ես անձամբ շատ լավ ծանոթ եմ Եվրոպական՝ Շվեցարական, ֆրանսիական կամ հյուսիասային կրթական մոդելներին եւ կարող եմ ասել, որ ոչ մի սիստեմ իդեալական չէ եւ մշտական կատարելագործման կարիք ունի: Ֆրանսիական մոդելը ամեն երեք տարին մեկ փոխվում է, ռեֆորմի է ենթարկվում: Սա համամարդկային, միշտ զարգացող պրոցես է եւ որեւէ մեկը չունի վերջնական լուծում ու դեղատոմս, իդելական համակարգ ստեղծելու համար: Համակարգ, որը ցանկացած երկրում կինտեգրվի եւ կաշխատի, հավատացեք, չկա նման բան»,- շեշտադրում է նա:

Քննարկումը ամփոփում է նախաձեռնության հիմնադիր- անդամ Գեւորգ Թադեւոսյանը:
«Ես կարծում եմ խնդիրը ձեւակերպված չէ, ըմբռնված չէ, իսկ այդ դեպքում տասը տարի հետո էլ մեր հանրակրթության վիճակը նույնն է լինելու: Այն քաղաքացին, որ այսօր աշակերտ է, տասը տարի հետո մտնելու է դպրոց եւ դասավանդի նույն սկզբունքով: Մեր հանրակրթությունը, ուղիղ ձեւով մեր հասարակության հայելին է: Մասնագետներին լսել է պետք: Այս կարգի քննարկումները բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում ապագայում էլ շարունակվելու են ու այնքան են շարունակվելու մինչեւ կաթիլը քար ծակի, չի կարող այդ քարը չծակվել: Ամենամուր փակված ականջներն էլ պետք է հասկական, որ մասնագետներն են, որ համակարգ են ստեղծում»,- ընդգծում է նա:

Yerevaklur.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>