Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը
14
Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Պատերազմ Արցախում
Հաջիևը թքեց Փաշինյանի դեմքին․ Բորիս Մուրազի Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Սա պատմության սովորական կեղծարարություն չէ, այլ էթնիկ զտման շարունակություն արդեն մշակութային դաշտում Ցեմենտի գինը կտրուկ թանկացել է. բազմաթիվ ընկերություններ ստիպված կանգնեցրել են շինարարությունը. ահազանգ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին «Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում Քրեակատարողական հիմնարկում գտնված որևէ րոպեի համար չեմ փոշմանել․ Ռուբեն Մխիթարյան Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի, չկա այլալեզու որևէ տառ անգամ. Համլետ Պետրոսյան Կառավարության անդամի երդման նոր տեքստից մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել. Կարապետյան Վաղն էլ կարող են ասել՝ Մատենադարանը քшնդենք, որովհետև պшտերшզմ կլինի. Տիգրան Աբրահամյան Ռոբերտ Քոչարյանը մենախցում է. Փաստաբան Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շղարշի ներքո. Արամ Առաջին Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Հաջիևի գամբիտը. Հայկ Դեմոյան Ազգային ժողովի քառօրյա նիստը Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ

Կենտրոնական բանկը պարզաբանում է. ԿԲ-ն «Վերածնունդ» ծրագրի հետ որևէ կապ չունի

Կենտրոնական բանկը որևէ կապ չունի «Վերածնունդ» ծրագրի հետ (երբևէ չի ստորագրել որևէ պայմանագիր, հուշագիր կամ ստանձնել որևէ պարտավորություն ծրագրի հետ կապված) և իր որոշումներով երբևէ չի սահմանափակել Հայաստանում հիփոթեքային շուկայի հասանելիությունը: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ անդրադառնալով այն մեղադրանքներին, որ Կենտրոնական բանկը դադարեցրել է ֆինանսավորելուց «Վերածնունդ» ծրագիրը:

ՀՀ Կենտրոնական բանկը ևս մեկ անգամ հարկ է համարում հանրությանը, մասնավորապես, ՀՀ քաղաքացիներին, որոնք ունեն բնակարանային խնդիր և իրենց խնդրի լուծումը կապել են «Վերածնունդ» ծրագրի հետ տեղեկացնել, որ Կենտրոնական բանկը որևէ կապ չունի նշված ծրագրի հետ (երբևէ չի ստորագրել որևէ պայմանագիր, հուշագիր կամ ստանձնել որևէ պարտավորություն ծրագրի հետ կապված) և իր որոշումներով երբևէ չի սահմանափակել Հայաստանում հիփոթեքային շուկայի հասանելիությունը տարբեր ոլորտի ներկայացուցիչների՝ վարկառուների, ինչպես նաև կառուցապատող ընկերությունների համար, որոնք ցանկանում են Հայաստանում առաջարկել բնակարաններ՝ հիփոթեքային վարկավորման միջոցով վաճառելու համար։

Ավելին, հիփոթեքային շուկայի հասանելիության բարձրացման, շուկայի խորացման և բոլոր ոլորտների ներկայացուցիչների համար հավասար պայմանների ստեղծման նպատակով Կենտրոնական բանկը նախաձեռնել է երկու տիպի վերաֆինանսավորող վարկային կազմակերպությունների ստեղծումը, որոնք անհրաժեշտության դեպքում առևտրային բանկերին ապահովում են անհրաժեշտ դրամային ռեսուրսներով հիփոթեքային վարկերը ավելի հասանելի դարձնելու համար։


Թե՛ «Վերածնունդ» ծրագրի շահառուները և թե՛ Հայաստանի Հանրապետության ցանկացած այլ քաղաքացի կարող է օգտվել ինչպես «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» ծրագրից, այնպես էլ «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ կողմից առաջարկվող հիփոթեքային վարկավորման ծրագրերից։ Ընդ որում, եթե «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» ծրագրի ներքո առկա են որոշակի սահմանափակումներ՝ կապված շահառուի ընտանեկան կարգավիճակի և տարիքի հետ, ապա «Ազգային հիփոթեքային ընկերության» կողմից առաջարկվող ծրագրում որևէ նման սահմանափակում սահմանված չէ, այլ միայն գործում են վարկառուներին վարկունակության նկատմամբ պահանջները (որոնք առկա են բոլոր տեսակի վարկային ծրագրերում)։

Նշենք ավելին, որ «Ազգային հիփոթեքային ընկերության» կողմից առաջարկվող ծրագրում նույնպես հաճախորդները կարող են օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, ինչը էականորեն նվազեցնում է վարկի մարման բեռը վարկառուների համար։ Այսպես, օրինակ, եթե որևէ ոլորտում զբաղված մասնագետը ամսական ստանում է մոտ 300.000 դրամ աշխատավարձ և ցանկանում է գնել շուրջ 20 մլն դրամ արժողությամբ բնակարան՝ 10% կանխավճարով, 30 տարի ժամկետով և 10.5% տոկոսադրույքով (շուկայում գործող ամենաբարձր տոկոսադրույքներից է, հնարավոր է նաև ստանալ շատ ավելի ցածր տոկոսադրույքով)[1], ապա վերջինիս վարկի ամսական մարումը կկազմի մոտ 165.000 դրամ։ Սակայն եկամտային հարկի վերադարձից հետո փաստացի վճարվող տարեկան արդյունավետ տոկոսադրույքը կտատանվի մոտ 2%-ի շուրջ՝ 10.5%-ի փոխարեն։ Հնարավոր է, որ նորաստեղծ երիտասարդ ընտանիքներն ունենան փոքր-ինչ ավելի լավ պայմաններ հիփոթեքային վարկերի համար, եթե բավարարեն «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» ծրագրի պայմաններին, քանի որ այս նպատակով գործում է պետական նպատակային ծրագիր՝ նորաստեղծ ընտանիքների սոցիալական վիճակը բարելավելու համար։ Սակայն դա չի նշանակում, որ հասարակության այլ շերտերը զրկվում են հիփոթեքային վարկեր ստանալու հնարավորությունից։

Այնպես որ, ցանկանում ենք տեղեկացնել, որ մամուլում շրջանառվող տեղեկատվությունը, թե իբր Կենտրոնական բանկը խաթարել է «Վերածնունդ» ծրագրի իրականացումը, այն դեպքում, երբ իրականում Կենտրոնական բանկը, ընդհանրապես որևէ առնչություն չունենալով այս ծրագրի հետ, հավասար պայմաններ է ստեղծել թե՛ տարբեր ոլորտի ներկայացուցիչ վարկառուների, թե՛ կառուցապատողների և թե՛ ֆինանսական հաստատությունների համար, ոչ այլ ինչ է քան իրականության պարզ խեղաթյուրում։

Հարկ ենք համարում նաև նշել, որ նախկինում ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից կառուցապատվող բազմաբնակարան շենքերի հիփոթեքային վարկավորման ծրագրերը ունեցել են հստակ պայմաններ, որոնց համապատասխանելու դեպքում շահառուները կարողացել են մասնակցել վարկավորման ծրագրին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>