Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը
14
Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Պատերազմ Արցախում
Հաջիևը թքեց Փաշինյանի դեմքին․ Բորիս Մուրազի Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Սա պատմության սովորական կեղծարարություն չէ, այլ էթնիկ զտման շարունակություն արդեն մշակութային դաշտում Ցեմենտի գինը կտրուկ թանկացել է. բազմաթիվ ընկերություններ ստիպված կանգնեցրել են շինարարությունը. ահազանգ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին «Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում Քրեակատարողական հիմնարկում գտնված որևէ րոպեի համար չեմ փոշմանել․ Ռուբեն Մխիթարյան Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի, չկա այլալեզու որևէ տառ անգամ. Համլետ Պետրոսյան Կառավարության անդամի երդման նոր տեքստից մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել. Կարապետյան Վաղն էլ կարող են ասել՝ Մատենադարանը քшնդենք, որովհետև պшտերшզմ կլինի. Տիգրան Աբրահամյան Ռոբերտ Քոչարյանը մենախցում է. Փաստաբան Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շղարշի ներքո. Արամ Առաջին Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Հաջիևի գամբիտը. Հայկ Դեմոյան Ազգային ժողովի քառօրյա նիստը Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ

Խոշոր ավտովթար Երևանում. КамАЗ-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել. ժամանել է ՀՀ ՃՈ պետը

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Միքայել Աթայանը իր վարած КамАЗ մակնիշի 70 RR 909 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացի փողոց իջնելիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Աբովյան պուրակ և Հերացի փողոց ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշներին, պոկել նրանք և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր օգնություն են ցուցաբերել վարորդին, ով գտնվում էր շոկային վիճակում, այնուհետև նա հայտնել է, որ հրաժարվում է հիվանդանոց մեկնելուց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ճանապարհային Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանն ու Երևանի ՃՈ պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Դավիթ Ավագյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարրության փրկարար ծառայության Ավանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ փրկարար ծառայության կապիտան Ավետիսյանի գլխավորությամբ։

Խոշոր վթարի հետևանքով նշված հատվածում խցանում է տեղի ունեցել և այն հասնում է մինչև Ավան, Աճառյան փողոց, սակայն Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գոմարտակի 6-րդ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ երթևեկությունը կարգավորվում է, և ճանապարհային ոստիկանները մեծ դժվարությամբ են հետաքրքրասեր վարորդներին հեռացնում դեպքի վայրից, քանի որ շատ վարորդներն էլ, ղեկը թողած, հեռախոսներով նկարում են կողաշրջված КамАЗ-ը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է «Սանիթեք» ընկերություն, որպեսզի դեպքի վայր ժամանեն «Սանիթեք»-ի աշխատակիցներն ու հատուկ լուծույթով ու ջրով կատարեն ճանապարհի լվացման աշխատանքներ։

Shamshyan.com 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>