Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը
14
Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Պատերազմ Արցախում
Հաջիևը թքեց Փաշինյանի դեմքին․ Բորիս Մուրազի Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Սա պատմության սովորական կեղծարարություն չէ, այլ էթնիկ զտման շարունակություն արդեն մշակութային դաշտում Ցեմենտի գինը կտրուկ թանկացել է. բազմաթիվ ընկերություններ ստիպված կանգնեցրել են շինարարությունը. ահազանգ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին «Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում Քրեակատարողական հիմնարկում գտնված որևէ րոպեի համար չեմ փոշմանել․ Ռուբեն Մխիթարյան Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի, չկա այլալեզու որևէ տառ անգամ. Համլետ Պետրոսյան Կառավարության անդամի երդման նոր տեքստից մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել. Կարապետյան Վաղն էլ կարող են ասել՝ Մատենադարանը քшնդենք, որովհետև պшտերшզմ կլինի. Տիգրան Աբրահամյան Ռոբերտ Քոչարյանը մենախցում է. Փաստաբան Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շղարշի ներքո. Արամ Առաջին Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Հաջիևի գամբիտը. Հայկ Դեմոյան Ազգային ժողովի քառօրյա նիստը Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ

Մենք պետք է հավատանք մեզ, մեր ժողովրդի ապագային, մեր ուժերին, և դա թերևս ամենակարևորն է. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արամ I հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր Անթիլիասում հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:

Հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը Արամ Ա Կաթողիկոսի ուղեկցությամբ այցելել է Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարի հարևանությամբ կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մատուռ, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և Արամ Ա Կաթողիկոսի առանձնազրույցը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր ողջույնի խոսքում նշել է. «Սիրելի պարոն վարչապետ, մեկ անգամ անհուն ուրախությամբ ողջունում եմ Ձեր ներկայությունը Ձեր տանը: Եկեղեցին մեր ժողովրդին է պատկանում. մենք ժողովրդից ենք գալիս, ժողովրդին ենք պատկանում և կոչված ենք մեր ժողովրդին ծառայել: Սա մեր ժողովրդի, հայրենիքի տունն է, մենք այս հասկացողությամբ ենք կազմավորվել և մեր ուսումն ենք առել այստեղ: Երբ Կիլիկիան կորցրեցինք որպես թագավորություն և որպես հող, մենք հոգևոր Կիլիկիան ստեղծեցինք: Այս գործոնը հոգևոր Կիլիկիայի ծագմանը, զարգացմանը մեծապես նպաստեց, ինչպես առավոտյան Ձեր խոսքի մեջ ակնարկեցիք, և այս աթոռի առաքելությունն է` մեր ժողովրդի կյանքում կենսագործել մեր հոգևոր, առօրեական, մշակութային, ազգային արժեքները:

Մենք Հայաստանը երազեցինք, Հայաստանն ուզեցինք մեր երազի պատկերով տեսնել, ազատ, անկախ Հայաստան երազեցինք և ունեցանք: Հետևաբար, այս աթոռի հիմնական մասը ներկայացնում է Հայաստանի հզորությունը, և ես ուրախ եմ անձնապես, որ ինչպես եկեղեցու մեջ ասեցի, մեր հայրենիքի ժամանակակից պատմության մեջ մի նոր էջ բացվեց` հույսի և սիրո, միասնության և տեսլականի, Հայաստանի ապագային առնչվող նոր էջ: Եվ ես առաջին իսկ օրվանից կոչ ուղղեցի մեր ժողովրդին` ոչ միայն հեռվից հպարտանալու, ուրախանալու, այլև մասնակից դառնալու Հայաստանի վերակերտման, հզորացման աշխատանքներին: Հետևաբար, այս առիթոց մեկ անգամ ևս Ձեզ հայտնում եմ, որ այս աթոռն իր թևերով, և ես անձնապես ամբողջական իմաստով նեցուկ եմ Ձեզ, որովհետև Ձեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է: Հետևաբար, մենք բոլորս ցանկանում ենք, որ հայրենիքը` Ձեր իմաստուն ղեկավարությամբ, ավելի հզորանա: Մեկ անգամ ևս այս մտածումներով և սպասումներով ողջունում եմ Ձեզ»:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ, Վեհափառ տեր: Անկեղծ ասած, շատ տպավորիչ այցելություն ստացվեց: Ես ուզում եմ նախևառաջ ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ` Ձեր հոգևոր գործունեության 50-ամյակի կապակցությամբ: Ես իմ գնահատանքի խոսքերն արտահայտեցի առավոտյան տեղի ունեցած միջոցառման ժամանակ: Ցանկանում եմ վերահաստատել իմ մեծ հարգանքով պատկառանքը և գնահատանքը Ձեզ և Ձեր գործունեությանը և շնորհակալություն հայտնել հրավերի համար, որովհետև այս հրավերը հնարավորություն տվեց, որ լիբանանահայության բոլոր շերտերի հետ շփվելու, ծանոթանալու առիթ ունենամ: Իհարկե, մեծապես հաճելի էր արձանագրել, որ Հայաստանի կառավարությունն ունի մեր հայրենակիցների լիակատար աջակցությունը: Հավատացեք, դա մեզ մեծ ուժ է տալիս, և առավել ևս Ձեր խոսքը, Ձեր դիրքորոշումը, որ Դուք արտահայտել եք հենց թավշյա հեղափոխության, փոփոխությունների օրերին, ինչի համար ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել:

Ցանկանում եմ ասել, որ այդ փոփոխությունները չէին կարող տեղի ունենալ առանց Սփյուռքի միանշանակ աջակցության, և նաև Սփյուռքի և հայության միանշանակ աջակցությունն էր այն գործոններից մեկը, որ հնարավորություն տվեց քաղաքական գործընթացներն իրականացնել բացառապես խաղաղ, սիրո և համերաշխության մթնոլորտում, որովհետև այնքան ակնհայտ էր հայության դիրքորոշումը ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում, որ պարզապես որևէ դիմադրություն անիմաստ էր դառնում:

Իհարկե, շատ կարևոր է ապագայի մասին խոսելը, և գտնվելով հայության այսպիսի հոգևոր կենտրոնում` ես ցանկանում եմ ապագայի մասին խոսելիս շեշտել հավատի գործոնը: Մենք պետք է հավատանք մեզ, մեր ժողովրդի ապագային, մեր ուժերին, և դա թերևս ամենակարևորն է: Եթե կա հավատ, համոզմունք և նպատակ, այդ նպատակը հասանելի է, որովհետև, ինչպես Աստվածաշնչում` Նոր կտակարանում է ասվում, եթե մանանեխի չափ հավատ ունենաս, լեռներ կարելի է շարժել:

Հայաստանում տեղի ունեցածը ևս մեկ անգամ ապացուցեց հետևողականության սկզբունքի, հավատքի ուժը, որովհետև ժողովուրդն, ի վերջո, հավատաց ինքն իրեն, և այդ հավատն էր, որ առաջ մղեց մեզ և բերեց հաղթանակի: Ես հույս ունեմ և համոզված եմ նաև, որ մեր ժողովուրդը հավատն իր ուժերի նկատմամբ չի կորցնի, որովհետև շատ կարևոր է արձանագրել` ինչն է էական: Էականն այն չէ, որ այս անձի փոխարեն մյուս անձը դարձավ վարչապետ կամ նախարար կամ որևէ այլ պաշտոնյա: Էական փոփոխությունն այն է, որ ժողորդի ձայնը դարձավ վճռական իշխանության ձևավորման գործում, ինչպես և նախատեսված է մեր երկրի Սահմանադրությամբ, և որևէ կասկած չկա, որ այդպես էլ պետք է շարունակվի: Պետք է հուսանք, որ մեր գործերով, մեր գործունեությամբ ոչ միայն չենք հիասթափեցնի մեր ժողովրդին, այլև նրան նոր շունչ, նոր հավատ կներշնչենք սեփական ուժերի նկատմամբ: Իհարկե, այս գործում շատ կարևոր է Ձեր աջակցությունը և շնորհակալ եմ Ձեր պատրաստակամության համար»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>