Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան
19
Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Պատերազմ Արցախում
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Փաշինյանը վրեժ է լուծում Ալիեւի փոխարեն. Իշխան Սաղաթելյան Գեներալ Յուրի Խաչատուրովը պատմել է իր ձերբակալության հանգամանքները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ Հավատաքննիչ ինկվիզատորները կամ 1937 թ․-ի ոգուն համահունչ «տրոյկան» ԱԺ-ում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին. Մայր Աթոռ Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները դատական նիստին չեն ներկայանա Ձեռքներդ հեռու իմ օդանավից. Փաշինյանի սիրտն անձնական ինքնաթիռ է ուզում. «Փաստինֆո» Սա այն դեպքն է, երբ քննչական մարմինների ապօրինությունը դատարանի գրպանն է ընկնում․ Ռոբերտ Քոչարյան Նախագահը կալանքից չի ընկճվում, պայմանավորվածության չի գնալու, լինելու է պայքար. Միկոյան Ռուսաստանի Անվտանգության խորհրդում նշել են Հայաստանի «ռեյդերական զավթումների» հնարավոր թիրախները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակին նվիրված Սուրբ Պատարագին

Շարունակվում է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Լիբանան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի երկրորդ օրը` հոկտեմբերի 21-ին, Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար, որտեղ մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակին նվիրված Սուրբ Պատարագին: Պատարագին ներկա էին նաև Լիբանանի նախագահի, կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչներ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր խոսքում նշել է. «Վերջին ամիսների ընթացքում մեր ժողովրդի կյանքում, հատկապես Հայաստանում սիրո և համերաշխության նոր էջ բացվեց, և ես վստահ եմ, որ այս սիրո ու համերաշխության էջը նաև պիտի դառնա ազգային միասնականության էջ, մեր ժողովրդի բոլոր զավակների ամբողջական հանձնառությամբ ու մասնակցությամբ Հայաստանի վերաշինության սրբազան առաքելության: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, պարոն վարչապետ, պիտի շարունակի վերանորոգ նվիրումով ու հավատքով իր ամբողջական մասնակցությունը բերել Հայաստանի հզորությանը, Արցախի ամրապնդմանը ձգտող բոլոր աշխատանքներին»:

Սուրբ Պատարագի արարողությունից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին ուղղված շնորհավորական խոսքով.

«Վեհափա՛ռ Տեր,

հոգևոր հայրեր, նախարարներ, պատգամավորներ, հարգելի հյուրեր,

Շատ զգացված եմ Ձեր հրավերի, այս սպասված հանդիպման և եղբայրական Լիբանանի հողում այս հայաշունչ մթնոլորտի համար: Ինձ համար շատ հուզիչ է և՛ ի պաշտոնե, և՛ պարզապես որպես հայ մարդ, որը դեռ դպրոցական աթոռից է լսում հայոց պատմության մեջ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դերի մասին, պատիվ ունենալ շնորհավորել Ձեզ ձեռնադրման կեսդարյա փառավոր հոբելյանի առիթով:

Հիրավի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը Սփյուռքի առաքե­լա­կան հայերի մի մեծ հատվածի հոգևոր կենտրոնն է, եկեղեցական և կրոնական ավանդույթների պահպանման ու հարստացման յուրահատուկ դարբնոցը։ Անթիլիասը հազարավոր հայերի սրտում է։ Շնորհակալ ենք, որ այս պատերի ներքո տարիներ ի վեր փայփայվել են մեր ազգային ինքնությունը, մշակութային արժեքները, խրախուսվել ազգապահպանության ծրագրերը։

Անգնահատելի է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության անմիջական դերակատարությունն Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից հետո հայկա­կան սփյուռքի ձևավորման և կազմակերպման գործում: Պատահական չէ, որ մեր ազգի համար ամենաօրհասական պահին հյուրընկալ Լիբանանը դարձել է փրկության փարոս ցեղասպանությունից փրկված տասնյակ հազարավոր հայորդիների համար:

Այսօր Հայաստանի և Լիբանանի միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ Դրանում մեծ է այս եղբայրական հողում ձևավորված լիբանանահայ համայնքի դերը, որը նաև Կաթողիկոսարանի առաջնորդությամբ իր հմտություն­ները, գիտելիքներն ու ստեղծարար ներուժը ծառայեցրել է իր երկրորդ հայրենիք դարձած Լիբանանի վերելքին: Շնորհակալ ենք նման պատմություն կերտելու համար:

Վեհափա՛ռ Տեր,

Ձեր եկեղեցանվեր և ազգանվեր գործունեության ճանապարհը յուրահատուկ խորհուրդ ունի սփյուռքահայության գոյապահպանման, քրիստոնեական հավատքի և հոգևոր-մշակութային արժեքների պահպանման, արմատավորման ու տարածման գործում:

Մենք հիացած ենք Ձեր ստեղծագործ և լայնածավալ աշխատանքով, որի արդյունքում հաջողությամբ կերտում եք Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և նրա սփյուռքյան թեմերի ու թեմական կառույցների երեկվա ու այսօրվա պատմությունը։

Հիրավի, անժխտելի է Նորին Սուրբ Օծություն Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Գահակալի Հայրապետական օրհնության ու իմաստուն խոսքի ազդեցությունն ու կշիռը hայոց պետականաշինության, համազգային առաջնահերթությունների իրականացման գործում և ազգային կյանքում:

Ոգևորիչ և գոտեպնդող էր նաև Ձեր զորակցությունը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությանը: Դա լավագույնս վկայեց Ձեր անշեղ նվիրվածությունը ազատության ու մարդասի­րության համամարդկային արժեքներին։ Մենք Հայաստանում մեզ ավելի զորեղ էինք զգում՝ մեր մեջքին զգալով Սփյուռքի սատարանքը: Լիահույս եմ, որ Դուք էլ այսուհետ նույն կերպ ավելի հպարտ ու զորեղ եք զգալու Ձեզ նոր Հայաստանի կերտմամբ։

Ձեր անուրանալի ծառայությամբ Դուք կամրջում եք ոչ միայն հոգևոր և աշխարհիկ, այլև միջեկեղեցական և միջկրոնական աշխարհընկալումները՝ պատիվ և հեղինակություն բերելով հայ ժողովրդին:

Վեհափա՛ռ Տեր,

Այս տարիներին այլևս Ձեր անվան հետ է սերտորեն շաղկապված Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության առաքելության վերակազմակերպման ու վերածաղկման նոր շրջանը, որը Ձեր տքնաջան աշխատանքի արգասիքն է:

Արդարև, Դուք արևմտահայերենի պահպանման ու զարգացման ռահվիրան եք և առաջամարտիկը երիտասարդ սերնդի մեջ սերն առ ոսկեղենիկ մայրենին արմատավորելու գործի: Պատահական չէ, որ աշխարհի հայկական դպրոցների համար հայագիտական առարկաների դասագրքերի ստեղծման, տարածման գլխավոր կենտրոնը հենց Անթիլիասն է, և Դուք Ձեր նվիրումով այս ազգային և հայրենասիրական գործին շունչ եք տալիս:

Վեհափա՛ռ Տեր,

Ուրախ եմ և երջանիկ, որ Ձեր ժամանակակիցն է նաև իմ սերունդը. միայն Ձեր անունն իսկ վեհանձնության զգացում է առաջացնում մեզանում, իսկ ամենաբարձր ամբիոններից հրապարակախոսական Ձեր ելույթները, Հայոց ցեղասպանության, սիրիահայության և համազգային նշանակության այլ խնդիրների վերաբերյալ Ձեր իմաստուն և ազդեցիկ խոսքն ազգային հպարտություն են ներշնչում:

Մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահել Սիրիայում և արաբական աշխարհում վերջին տարիներին կատար­վող իրադար­ձությունները։ Լիահույս ենք, որ պատմամշակութային ժառանգության պահպանման, հայկական ունեցվածքի տնօրինման, ինչպես նաև սիրիահայ համայնքի վերականգնման ուղղությամբ Ձեր ջանքերը կպսակվեն հաջողությամբ:

Մեզ համար շատ կարևոր է բարեկամ Լիբանանի անվտանգությունն ու կայունությունը, որը նաև լիբանանահայ համայնքի բնականոն կյանքի առհավատչյան է: Մեզ համար դա կարևոր է նաև այն պատճառով, որ մենք Հայաստանում պատասխանատվություն ենք զգում մեր հայրենակիցների համար: Մեզ համար առանձնահատուկ կարևորություն են ներկայացնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտ­ման գործընթացում Հայաստան-Սփյուռք փոխգործակցության ապահովման ուղղությամբ Ձեր ջանքերը, որոնք լավագույնս դրսևորվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում Ձեր բազում նախաձեռնություններով։ Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը ոգեկոչող Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Ձեր համատեղ աղոթքներն այդ օրերին համերաշխության կարևոր ուղերձ էին բոլորիս համար:

Երախտապարտ ենք, որ Դուք Ձեր ականավոր գիտնականի, հայագետի և կրոնագետի իմաստնությունը միահյուսելով Ձեր անհուն հայրենասիրությանն ու մշտական ծառայությանը՝ շուրջ կես դար Ձեր սրբազան առաքելությունն եք կատարում առ Աստված, առ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի և առ Հայրենիք:

Թող Երկնային Տերը Ձեզ պարգևի երկար տարիների կյանք, Նրա զորակցությամբ բազմապատկվեն Ձեր ուժերը` ի նպաստ և ի փառս Հայոց պետության և Հայ եկեղեցու:

Թող հավերժ ծաղկի Ձեր Հայրապետական գավազանը և անսասան մնա Հայ առաքեալական Սուրբ եկեղեցին: Աստված օրհնի Լիբանանը, Աստված օրհնի Հայաստանը, Աստված օրհնի հայ ժողովրդին և Լիբանանի ժողովրդին:

Շնորհակալություն»:

Ելույթներ են ունեցել նաև Լիբանանի նախագահ Միշել Աունը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի Ազգային կենտրոնական վարչության ատենապետ Ստեփան Տեր-Պետրոսյանը:

Հաջորդիվ տեղի է ունեցել Արամ Ա Կաթողիկոսին ուղղված շնորհավորանքների ընդունման հանդիսավոր արարողություն:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>