Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը
15
Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Պատերազմ Արցախում
Հաջիևը թքեց Փաշինյանի դեմքին․ Բորիս Մուրազի Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Սա պատմության սովորական կեղծարարություն չէ, այլ էթնիկ զտման շարունակություն արդեն մշակութային դաշտում Ցեմենտի գինը կտրուկ թանկացել է. բազմաթիվ ընկերություններ ստիպված կանգնեցրել են շինարարությունը. ահազանգ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին «Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում Քրեակատարողական հիմնարկում գտնված որևէ րոպեի համար չեմ փոշմանել․ Ռուբեն Մխիթարյան Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի, չկա այլալեզու որևէ տառ անգամ. Համլետ Պետրոսյան Կառավարության անդամի երդման նոր տեքստից մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել. Կարապետյան Վաղն էլ կարող են ասել՝ Մատենադարանը քшնդենք, որովհետև պшտերшզմ կլինի. Տիգրան Աբրահամյան Ռոբերտ Քոչարյանը մենախցում է. Փաստաբան Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շղարշի ներքո. Արամ Առաջին Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Հաջիևի գամբիտը. Հայկ Դեմոյան Ազգային ժողովի քառօրյա նիստը Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ

Միլիոնատեր, բայց անտուն մարզպետը․ որքան գումար է հայտարարագրել Հունան Պողոսյանը

ՀՀ նախկին ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն օրերս նշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում։

Factor.am-ը ներկայացնում է Սյունիքի նորանշանակ մարզպետի ունեցվածքը, որը նա ներկայացրել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին։

Եվ այսպես՝ 2011 թվականին Հունան Պողոսյանի դրամական միջոցները կազմել են 75,000,000.00 ՀՀ դրամ, 40,000.00 ԱՄՆ դոլար։ Պողոսյանի աշխատանքի վարձատրությունը կազմել է 4,552,080.00 ՀՀ դրամ։ Պողոսյանը չի հայտարարագրել ո՛չ անշարժ, ո՛չ շարժական գույք։

2012 թվականի տարեկան հայտարարագրում Պողոսյանը դարձյալ անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, արժեթղթեր չի հայտարարագրել, նրա դրամական միջոցները կազմել են 72,000,000.00 ՀՀ դրամ, 40,000.00 դոլար։ Աշխատավարձի վարձատրությունը կազմել է 4,552,080.00 ՀՀ դրամ։

2013 թվականին ոստիկանապետի առաջին տեղակալը հայտարարագրել է 1 բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում՝ 80,000,000.00 ՀՀ դրամ արժողությամբ։

Բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցներն այդ ժամանակ կազմել են 75,000,000.00 ՀՀ դրամ, 40,000.00 ԱՄՆ դոլար, իսկ աշխատանքի վարձատրությունը 6,097,532.00 ՀՀ դրամ։

Հարկային տարվա վերջում նա օտարել է իր անշարժ գույքը՝ բնակարանը, որի արդյունքում գույքը օտարելուց ստացված եկամուտը կազմել է 86,097,532.00 ՀՀ դրամ, որը չի երևում հաջորդ տարիներին ներկայացված հայտարարագրերում։

2014 թվականին Հունան Պողոսյանի դրամական միջոցները նվազել են․ վերջինս հայտարարգրել է 40,000,000.00 ՀՀ դրամ, 20,000․00 ԱՄՆ դոլար և 5,326,302.00 ՀՀ դրամ՝ որպես աշխատանքի վարձատրություն։ Անշարժ և շարժական գույք դարձյալ հայտարարագրված չէ։

2015 թվականի հայտարարագրում Պողոսյանի դրամական միջոցները կազմել են 35,000,000.00 ՀՀ դրամ և 20,000․00 ԱՄՆ դոլար, իսկ աշխատանքի վարձատրությունը կազմել է 5,896,272.00 ՀՀ դրամ․ անշարժ և շարժական գույք, փոխառություններ ոստիկանապետի առաջին տեղակալը չի հայտարարագրել։

2016 թվականին Հունան Պողոսյանը հայտարարագրել է 25,000,000.00 ՀՀ դրամ, 20,000.00 ԱՄՆ դոլար և աշխատանքի վարձրատրություն՝ 5,896,272.00 ՀՀ դրամի չափով։ Այս տարվա հայտարարագրում ևս Պողոսյանը չի ներկայացրել տվյալներ բնակարանի, մեքենայի, արժեթղթերի կամ թանկարժեք իրերի մասին։

2017 թվականին Պողոսյանի դրամական միջոցները կրկին նվազել են՝ կազմելով 20,000,000.00 ՀՀ դրամ, 20,000.00 ԱՄՆ դոլար։ Աշխատանքի վարձատրությունն էլ կազմել է 5,896,272.00 ՀՀ դրամ։

2018 թվականին ներկայացրած տարեկան հայտարարագրում նրա դրամական միջոցները կազմել են 25,000,000.00 ՀՀ դրամ, 20,000.00 ԱՄՆ դոլար։ Նվազել է աշխատանքի վարձատրության չափը՝ 4,794,022.00 ՀՀ դրամ։ Հայտարարագրում դարձյալ չկա տեղեկատվություն բնակարանի, մեքենայի, արժեթղթերի կամ թանկարժեք իրերի մասին։

Հ․ Գ․ Իր նշանակման օրը Կառավարությունում պատասխանելով լրագրողների հարցին,թե արդյոք պատրաստ է տեղափոխվել բնակության Սյունիքի մարզ, Պողոսյանն արձագանքեց՝ բնականաբար, առաջիկայում ինքն ու իր ընտանիքը կտեղափոխվեն։

Հետաքրքիր է, արդյոք նորանշանակ մարզպետը Սյունիքում բնակարան ձեռք կբերի, ինչից, դատելով նրա հայտարարագրից, 2014թ-ից ի վեր զուրկ էր Երևանում։

Աղբյուրը`  Factor.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>