Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը
15
Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Պատերազմ Արցախում
Հաջիևը թքեց Փաշինյանի դեմքին․ Բորիս Մուրազի Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Սա պատմության սովորական կեղծարարություն չէ, այլ էթնիկ զտման շարունակություն արդեն մշակութային դաշտում Ցեմենտի գինը կտրուկ թանկացել է. բազմաթիվ ընկերություններ ստիպված կանգնեցրել են շինարարությունը. ահազանգ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին «Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում Քրեակատարողական հիմնարկում գտնված որևէ րոպեի համար չեմ փոշմանել․ Ռուբեն Մխիթարյան Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի, չկա այլալեզու որևէ տառ անգամ. Համլետ Պետրոսյան Կառավարության անդամի երդման նոր տեքստից մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել. Կարապետյան Վաղն էլ կարող են ասել՝ Մատենադարանը քшնդենք, որովհետև պшտերшզմ կլինի. Տիգրան Աբրահամյան Ռոբերտ Քոչարյանը մենախցում է. Փաստաբան Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շղարշի ներքո. Արամ Առաջին Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Հաջիևի գամբիտը. Հայկ Դեմոյան Ազգային ժողովի քառօրյա նիստը Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ

Վահրամ Բաղդասարյանի բարեկամուհի դասվարը բռնությու՞ն է գործադրել աշակերտի հանդեպ. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Երեկ համացանցում լուրեր տարածվեցին, որ Վանաձորի թիվ 24 հիմնական դպրոցում առաջին դասարանի աշակերտի հանդեպ բռնություն է գործադրվել: Ստորև՝ ահազանգի ամբողջական տեքստը.

«Ահազանգ Կրթության նախարարությանը
Վանաձորի թիվ 24 հիմնական դպրոցում/ տնօրեն Հասմիկ Հովսեփյան/, 1-ին Ա դասարանի դասվար Անահիտ Գաբրիելյանը ֆիզիկական և հոգեբանական բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ, դասարանի աշակերտների առջև բռնի ուժով գրատախտակի մոտ քարշ տալով աշակերտին՝ նվաստացրել ու ծաղրել է, բազմիցս հայհոյել՝ ոչխար, անասուն և այլն բառերով: Թույլ չի տվել երեխային զանգել մորը կամ ինքը չի արել դա, այլ թողել է մինչև վերջ երեխան լաց լինի ու նվաստանա: Առաջին դասարանի աշակերտը, դեպքից հետո, բնականաբար, հրաժարվում է գնալ դպրոց: Տնօրենը և տվյալ դասվարը հետապնդում են են սկսել մոր նկատմամբ, այն բանից հետո երբ վերջինս բողոքել է: Իսկ երբ հրապարակել է դպրոցի սննդի, ծնողական դրամահավաքի և այլ դեպքերի մասին փաստեր, հետապնդմանը միացել են նաև դասարանի ծնողները, մարզպետարանի կրթության բաժինը՝ փորձելով իրավիճակը շրջել ծնողի դեմ՝ իրենց բարի համբավը պախարակելու համար:
Աշակերտը բացառիկ ընդունակություններ ունի, տարբերվում է մյուս աշակերտներից և հրաժարվում է, օրինակ, անգիր անել դասվարի ոտանավորները, որոնք ի դեպ Անահիտ Գաբրիելյանը պարտադրում է դասարանի աշակերտներին անգիր սովորել և դասերին արտասանել:
Սպասում եմ գործնական միջամտության, կասկած կա՞, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն դասվարը, տնօերնը և մարզպետարանի աշխատակիցները:
P. S. Ծնողը, իհարկե, նախարարություն նամակ արդեն գրել է, բայց նամակները շատ են և դանդաղ են տեղ հասնում»:

Politik.am-ը կապ հաստատեց դպրոցի տնօրեն Հասմիկ Հովսեփյանի հետ, ով հերքեց վերը նշվածի ճշմարտացիությունը.

«Ինչ-որ միջադեպ եղել է հոկտեմբերի 2-ին: Այժմ այդ հարցով Ոստիկանությունն է զբաղվում: Ես բացառում եմ, որ նման բան է եղել: Երեխան էլ այժմ դասի է: Բայց ոչ թե իր, այլ զուգահեռ դասարանում՝ ծնողի դիմումի համաձայն»:

Զրուցեցինք նաև երեխայի ծնողի՝ Աննա Նազարյանի հետ.

«Երեխայի հանդեպ բռնություն է եղել: Դա փաստ է: Ամբողջ դասարանի ներկայությամբ նվաստացրել է երեխային, վիրավորել: Ամեն ինչ սկսվել է իմ՝ դրամահավաքին դեմ խոսելուց: Դրանից հետո սկսվել են երեխայիս հանդեպ հետապնդումները»:

Աննա Նազարյանը տարօրինակ է համարում հատկապես Ոստիկանության միջամտությունը: Ինքը չի դիմել Ոստիկանություն, ուրիշ մեկն է դիմել.

«Ամենակարևորն այն է, որ նյութեր են նախապատրաստվում ոչ թե դասվարի, այլ ընտանեկան բռնության վերաբերյալ: Ծնողները որոշել են ամեն ինչ շրջել իմ դեմ, ու ներկայացրել են, թե փողոցում տեսել են` ինչպես եմ երեխայիս ծեծում: Դա, իհարկե, չի եղել: Այսtեղ այլ հարց կա՝ ծնողները մինչ այդ դեպքերը ևս դժգոհում էին դասվարից, հետո հանկարծ սկսեցին պաշտպանել: Բայց ես նույնիսկ «Վայբերում» եղած իրենց նամակներն ու գրառումներն ունեմ, որտեղ լրիվ այլ բան են ասել: Գուցե սա իրենց կողմից ինքնապաշտպանական ռեակցիա է, կամ ճնշել են, չգիտեմ»:

Ծնողն ասում է նաև, որ դպրոցի տնօրենը որևէ գործողություն չի իրականացրել, միայն ասել է, որ չի կարող պատժել դասվարին: Ավելին՝ երբ երեխային դպրոց է տարել, ասել են, որ տեղափոխի դպրոցից:

Աննա Նազարյանը շեշտում է նաև, որ դասվարը պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի բարեկամուհին է:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>