Եղանակը հանրապետությունում. Օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 10-11-ին, 14- ին՝ առանձին շրջաններում, 12-13-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-13- ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 6-7 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը՝ հատկապես երեկոյան ժամերին, հնարավոր է թույլ անձրև, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


