ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են Փաշինյան-Ալիև զրույցը Դուշանբեում
Դիտել նաև
Երևանում «ուրախ ավտոբուսը» չի պտտվի
Գարեգին Բ–ն մտադիր է այցելել Վրաստան և մասնակցել Իլյա Երկրորդի հուղարկավորությանը
Ալիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուց
Փաշինյանն անգամ իր համակիրների վրա է ազդում
Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում
Ռուսաստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարճատև զրույցը: Հաղորդում է Trend.az-ը:
- Ռուսաստանը ողջունում է ցանկացած պայմանավորվածություն՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Հույս ունենք, որ Դուշանբեում կայացած այդ զրույցը կնպաստի այդ խնդրի իրագործմանը, - մեջբերում է գործակալությունը ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին:
Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանը պատրաստ է, որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵՍՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական աջակցություն ցուցաբերել:
Zham.am

