Ինչպե՞ս են Դիլիջանի թունելում փրկարարները մարում այրվող բեռնատարը (տեսանյութ)
Սեպտեմբերի 29-ին, ժամը 11:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի թունելում այրվում է բեռնատար ավտոմեքենայի շարժիչի հատվածը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:26-ին, մարվել՝ 14:00-ին: Իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ: Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 53-րդ կմ-ին՝ Դիլիջան-Սևան թունելի սկզբնամասում, ամբողջությամբ այրվել են «MAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդը՝ Բոբկով Անդրեյ Միխայիլովիչ, Բելառուսի քաղաքացի) և կենցաղային տեխնիկայով բեռնված կցորդը: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Դիլիջանի թունելը փակ է:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

