Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը
15
Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Պատերազմ Արցախում
Հաջիևը թքեց Փաշինյանի դեմքին․ Բորիս Մուրազի Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Սա պատմության սովորական կեղծարարություն չէ, այլ էթնիկ զտման շարունակություն արդեն մշակութային դաշտում Ցեմենտի գինը կտրուկ թանկացել է. բազմաթիվ ընկերություններ ստիպված կանգնեցրել են շինարարությունը. ահազանգ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին «Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում Քրեակատարողական հիմնարկում գտնված որևէ րոպեի համար չեմ փոշմանել․ Ռուբեն Մխիթարյան Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի, չկա այլալեզու որևէ տառ անգամ. Համլետ Պետրոսյան Կառավարության անդամի երդման նոր տեքստից մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել. Կարապետյան Վաղն էլ կարող են ասել՝ Մատենադարանը քшնդենք, որովհետև պшտերшզմ կլինի. Տիգրան Աբրահամյան Ռոբերտ Քոչարյանը մենախցում է. Փաստաբան Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շղարշի ներքո. Արամ Առաջին Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Հաջիևի գամբիտը. Հայկ Դեմոյան Ազգային ժողովի քառօրյա նիստը Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ

Երևան վերադառնալուն պես Փաշինյանը սկսելու է բանակցություններ խորհրդարանական ուժերի ղեկավարների հետ` ԱԺ-ն ցրելու մասին

Քիչ առաջ ավարտվեց Մանհեթնի Յեյլ Ակումբում վարչապետի հանդիպումը: Դրա ընթացքում վարչապետը հայտնեց, որ Երևան վերադառնալուն պես սկսելու է բանակցություններ խորհրդարանական ուժերի ղեկավարների հետ` ԱԺ-ն ցրելու մասին: Վարչապետն ասաց, որ իրադարձությունների զարգացումը հուշում է, որ նախկինում իր նախատեսած առաջիկա ամառվա ամիսների այդ գործողությունը անհրաժեշտ է այլևս հնարավորինս շուտ անել: Ակնհայտորեն դա կապված է ոչ միայն ՀՀԿ-ի ավելի ու ավելի ագրեսիվացող կեցվածքի, այլև` ՔՊ-ի ավագանու ընտրություններում բացարձակ հաղթանակի հետ:

Նաև` որ անցումային արդարադատությունը չի լինելու արտակարգ դատարանների տեսքով, այլ` ասենք, լինելու է նաև գործիք, որով հնարավոր է լինելու հետաքննել մասնավոր անձանց ապօրինի գումարների ծագման ուղիները: Ակնհայտորեն դա այն անցումային արդարադատության մոդելը չէ, որով կքանդվեր գորդյան հանգույցը և ապօրինություններ գործող դատավորները մասսայականորեն կզրկվեին աշխատանքից:

Անդրադարձ եղավ նաև ավագանու ընտրություններում մյուս ուժերի պարտությանը և դրա խորհրդին: Ի թիվս այլոց` նշվեց նաև Լույս դաշինքի անունը և ասվեց, որ ավագանի չանցնելն այդ ուժերի համար նշանակում է, որ ժողովուրդը նրանց չի սատարում: Սա թերևս վարչապետը համարում է նոր մանդատ` քաղաքական մյուս ուժերի հետ այլ դիրքերից այլևս խոսելու, թեև իմ համոզմամբ, նա այդ մանդատը վաղուց ուներ: Ընդհանրապես իմ մոտ տպավորություն է, որ ամեն կարևոր քայլից առաջ վարչապետը միտում ունի ժողովրդական նոր մանդատներ հայցելու և ստանալու: Կարծում եմ դա շատ արդարացված տարբերակ չէ, որովհետև ամեն բան հեղափոխության ուժով անելու անվերապահ մանդատ նա վաղուց է ստացել: Մնում է այն ամբողջ ուժով իրացնել: Ռիսկեր կան, որ այդ ներառական մանդատը տրոհելով և բազմապրոֆիլ չիրացնելու արդյունքում` նոր մանդատների ստանալն ավելի կդժվարանա: Իսկ դրանց անհրաժեշտությունն ամենևին չկա:

Պարզ դարձավ նաև, որ վարչապետը լուրջ չի վերաբերվում սեփական անձի անվտանգության շուրջ արտահայտվող մտահոգություններին և համարում է, որ վարչապետը չի կարող ազատորեն չզբոսնել սեփական քաղաքով:

Ակնհայտ է նաև, որ վարչապետը համարում է, որ հեղափոխության անկասելիության երաշխավորը ժողովուրդն է, և որ դա արդեն բավարար է հակահահեղափոխություն չլինելու համար: Չնայած դրան` հայտնի է, որ հաօախ հակահեղափոխությունները տեղի են ունենում առանց լայն զանգվածների մասնակցությամբ, իսկ ժողովուրդը միջամտելու հնարավորություն հաճախ այլևս չի ստանում: Դրանք սովորաբար տեղի են ունենում հեղաշրջումների տեսքով:

Սա այն բացառիկ հանդիպումներից է, երբ անուղղակիորեն ստանում ես քեզ վաղուց տանջող քաղաքական մի շարք հարցերի պատասխանները:

Իրականում Փաշինյանը շատ անկեղծ էր, բաց և թափանցիկ:

Հանդիպմանն անդրադառնալու և ևս մեկ անգամ մտորելու կարիք կա կարծում եմ:

Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>