Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը
15
Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Պատերազմ Արցախում
Հաջիևը թքեց Փաշինյանի դեմքին․ Բորիս Մուրազի Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Սա պատմության սովորական կեղծարարություն չէ, այլ էթնիկ զտման շարունակություն արդեն մշակութային դաշտում Ցեմենտի գինը կտրուկ թանկացել է. բազմաթիվ ընկերություններ ստիպված կանգնեցրել են շինարարությունը. ահազանգ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին «Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում Քրեակատարողական հիմնարկում գտնված որևէ րոպեի համար չեմ փոշմանել․ Ռուբեն Մխիթարյան Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի, չկա այլալեզու որևէ տառ անգամ. Համլետ Պետրոսյան Կառավարության անդամի երդման նոր տեքստից մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել. Կարապետյան Վաղն էլ կարող են ասել՝ Մատենադարանը քшնդենք, որովհետև պшտերшզմ կլինի. Տիգրան Աբրահամյան Ռոբերտ Քոչարյանը մենախցում է. Փաստաբան Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շղարշի ներքո. Արամ Առաջին Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Հաջիևի գամբիտը. Հայկ Դեմոյան Ազգային ժողովի քառօրյա նիստը Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ

Նախատեսվում է հոկտեմբերի 1-ից ուժի մեջ դնել երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 150.000 դրամ դարձնելը. Մ. Թանդիլյան

Մեր նախարարության ոլորտներն ընդգրկում են պետության բնակչության կեսը՝ 1.մլն 100 հզր մարդ, և գոյություն չունի մեկ բանաձև բոլորի խնդիրների լուծման համար, քանի որ յուրաքանչյուրն ունի առանձին պահանջմունք: Հաղորդում է Tert.am-ը:

Այսօր պաշտոնավորման 100 օրն ամփոփող ասուլիսին նման հայտարարություն արեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ նկատելով, որ յուրաքանչյուրի խնդիրներին պետք է ինդիվիդուալ մոտենալ, ինչը, ըստ էության, կբերի որակյալ լուծումների:

«Մեր երկրի քաղաքացին պետք է զգա, որ ինքը պաշտպանված է պետության կողմից, և պետությունը կատարում է իր դերը: Մեր հիմնական նպատակը մարդն ու իր բարեկեցությունն է»,- ասաց Թանդիլյանը:

Նախարարը, խոսելով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 50.000 դրամի փոխարեն 150.000 դրամ սահմանելու վերաբերյալ առաջարկի մասին, ասաց, որ այն ներկայացվել է ՀՀ կառավարության հաստատմանը: Մանե Թանդիլյանը համակարծիք է, որ նախագիծը նախապես ասված ժամանակացույցի հետ համընկավ, սակայն վստահեցրեց, որ խնդիրը զուտ ընթացակարգերի մեջ է:

«Գոնե այս փուլում ֆինանսական միջոցների խնդիր չկա, մեծ գումարների մասին չէ խոսքը, և ունենք նախարարության տարբեր միջոցներ, գումարներ, որ հարցը կլուծվի: Ինձ համար էլ էին հայտնություն այդքան ընթացակարգերը, նախատեսում ենք հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտցնել, ավելին՝ կքննարկենք նաև հետադարձ ուժ ունենալու հարցը»,- նշեց Թանդիլյանը:

Վերջինս այս նախագիծը կարևոր է համարում, քանի որ գտնում է, որ ՀՀ-ն այսօր լուրջ ժողովրդագրական խնդիր ունի: Նա համոզված է, որ ուշադրություն պետք է դարձնել ոչ միայն 3-4 երեխա ունենալու վրա, այլև պետք է կարևորվի 2-րդ երեխան:

«Միջինում 1.7 երեխա է ծնվում ՀՀ-ում, եթե 2-րդ երեխան չծնվի, ապա լուրջ հետընթաց ենք ունենալու: Ինչ վերաբերում է հարցին, թե ժողովրդագրական ինչ նպատակ ենք հետապնդում 2-րդ երեխայի համար 150 հազար դրամ նախատեսելով, ասեմ, որ շատերը կարող են մտածել, թե սա չի խթանում ծնելիությունը, սակայն սա հաղորդագրություն է, որով մենք ասում ենք, որ 2-րդ երեխան մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունի: Երբ մեր հայացքը միայն դեպի 3-4-րդ երեխան է լինում, ապա նվազեցվում է 1-ին և 2-րդ երեխայի նշանակությունը»,- ընդգծեց նախարարը:

Ինչ վերաբերում է նպաստներին, նախարարն ասաց, թե այս ոլորտը խնդրահարույց է: Սակայն նա հստակ հերքեցեց այլ լուրը, թե այն նպաստառուները, որոնք վարկ ունեն այլևս նպաստ չեն ստանալու: Նրա խոսքով՝ կան քաղաքացիներ, որոնք իրապես նպաստառու են, սակայն նպաստ չեն ստանում, փոխարենը կան մարդիկ, որոնք նպաստառու կարող են չլինել, բայց տարիներ շարունակ նպաստ են ստացել:

«Պետք են ճշտումներ, թե մեր նպաստառու քաղաքացիները, որոնք մոտ 400 հազարն են, որքանով են նպաստի հասցեատեր: Մեր նպաստառուների կեսից ավելին ուղղակիորեն համակարգի մեջ են և այդտեղից դուրս չեն գալիս: 5 տարուց ավելի կա 200 հազար քաղաքացի, որ ստանում է նպաստ, բայց չէ՞ որ նպաստը պետք է ուղղված լինի նրան, որ անձը կարողանա լուծել իր խնդիրները և դուրս գա այդ վիճակից: Մենք, նպաստ տալով, մարդկանց խնդիրները չենք կարգավորել, քաղաքացու զարգացման հնարավորություն չենք տվել»,- շարունակեց նա:

Մանե Թանդիլյանը նաև հավելեց, որ նախատեսվում է՝ նպաստառու անձինք եկամուտ ստանալու դեպքում անմիջապես չեն զրկվի նպաստից, մինչև չհստակեցվի եկամտի ստաբիլությունը:

Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>