Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
27
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է

Եթե որևէ ազդեցիկ անձ փորձի դպրոցը ներգրավել քաղաքական գործընթացներում, խստագույնս կպատժվի. ԿԳ նախարարն այցելել է Արմավիր

Արմավիրի մարզպետարանում 2018-2019 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված քննարկմամբ՝ տրվել է օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը: Խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, մասնակցել են փոխմարզպետներ Ալեքսանդր Ղուկասյանը, Գագիկ Գաբրիելյանը, Կարեն Գրիգորյանը, ԿԳ նախարարության և մարզպետարանի աշխատակազմերի պատասխանատու պաշտոնյաներ, մարզի դպրոցների տնօրեններ:

Դիմելով խորհրդակցության մասնակիցներին՝ նախարար Արայիկ Հարությունյանը նախ կոչ է արել տնօրեններին՝ հետևողական լինել դրամահավաքությունը և կոռուպցիան բացառելու ուղղությամբ՝ պահպանելով վերջին ամիսների արդյունքները: Նախարարը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ դպրոցները ապաքաղաքական կառույցներ են, և Հայաստանի նոր կառավարության սկզբունքային մոտեցումն է՝ կրթության համակարգը զերծ պահել քաղաքականացումից. «Եթե որևրէ ազդեցիկ անձ փորձի դպրոցը ներգրավել քաղաքական գործընթացներում, խստագույնս կպատժվի: Ինքս քաղաքական կուսակցության ներկայացուցիչ եմ, և եթե իմ կուսակիցը իրեն նման արարք թույլ կտա, դա անհետևանք չի մնա: Խնդրում եմ բոլոր ուսուցիչներին և տնօրեններին, եթե դպրոցը քաղաքականության մեջ ներքաշելու փորձեր կլինեն, տեղեկացնել այդ մասին կրթության և գիտության նախարարություն, մարզպետարան: Վստահ եղեք, որ դուք խնդիր չեք ունենա, խնդիր կունենա այն անձը, ով նման քայլի կդիմի»,- հայտարարել է ԿԳ նախարարը:

Անդրադառնալով իրականացված և նախատեսվող բարեփոխումներին` կրթության և գիտության նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է նաև սեպտեմբերի 1-ից մարզում համընդհանուր ներառական կրթության համակարգին անցնելու ծրագրին` նշելով, որ այդ ուղղությամբ վերջին ամիսներին ինտենսիվ աշխատանք է տարվել նախարարության և մարզպետարանի կողմից, «Համընդհանուր ներառման անցնելը դյուրին գործընթաց չէ, սակայն զարգացած են համարվում այն հասարակությունները, ովքեր գնում եմ ներառման»,- նշել է Ա. Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ մարզում մեկնարկել են ներառական կրթության համակարգի անցմամբ պայմանավորված վերապատրաստումները: Նախարարը նաև տեղեկացրել է, որ այժմ նախարարությունում աշխատանքներ են տարվում՝ ոլորտը կարգավորող իրավական մի շարք ակտերի լրամշակման և փոփոխման ուղղությամբ: Փոփոխություններ են նախատեսվում ուսուցչի և տնօրենի թափուր տեղի մրցույթի, տնօրենների հավաստագրման, խորհուրդների ձևավորման կարգերում: Կատարվող փոփոխություններից նախարարը կարևոր է համարել հատկապես կառավարման խորհուրդների դերակատարման բարձրացումը. «Դպրոցների կառավարման խորհուրդները նույնպես վերածվել են քաղաքական մարմինների, որոնք որևէ մասնակցություն չունեն դպրոցի զարգացման գործում, ընդամենը ծառայում են որպես տնօրեն ընտրող մարմին: Մենք այս համակարգը արմատապես փոխելու ենք»,- հայտարարել է ԿԳ նախարարը:

Անդրադառնալով հանրային շրջանակներում քննարկվող հարցին, թե որոշ առարկաներ կարող են հանվել, նախարարը նշել է, որ այս տարի կրթական ծրագրում և առարկայացանկում որևէ փոփոխություն չի կատարվել. «Հանրակրթական համակարգում հապշտապ փոփոխություններն արդարացված չեն, այդ պատճառով մենք այս տարի նման քայլի չենք գնացել: Ստեղծվելու են հանրային քննարկումների հարթակներ, որտեղ այդ կարգի բոլոր հարցերը կքննարկվեն, որից հետո կկայացվի վերջնական որոշում»,- նշել է նախարարը:

Արայիկ Հարությունյանը խոսել է նաև դպրոցական համազգեստի մասին՝ նշելով, որ սոցիալական ցանցերում իր՝ այս թեմայով հայտարարությունից հետո տարատեսակ քննարկումներ և հակադիր կարծիքներ են հնչել: Նախարարի խոսքով՝ դպրոցը չի կարող որևէ հագուստ պարտադրել աշակերտին, այդ որոշումը պետք է կայացվի ծնողական խորհրդի կողմից` համապատասխան քննարկման արդյունքում. «Սակայն ինձ համար անընդունելի է, երբ ուսուցիչը, դասղեկը կամ դպրոցի փոխտնօրենը համազգեստ չհագնելու համար երեխային տուն է ուղարկում»,- հայտարարել է Արայիկ Հարությունյանը: Ինչ վերաբերում է աշակերտների՝ հեռախոսով դասի նստելու խնդրին՝ առայժմ այս առումով սահմանափակումներ չկան, բայց քննարկումներ լինելու են:

Որպես նոր ուսումնական տարվա հիմնական նորություն՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ ավարտական դասարանների բոլոր աշակերտները ամենայն հավանականությամբ դպրոցն ավարտելու համար կհանձնեն միասնական քննություններ. «Բոլոր ավարտական քննությունները լինելու են միասնական և վերահսկվելու են ԳԹԿ-ի կողմից: Այսինքն՝ ավարտական քննություններին բոլոր աշակերտները պետք է պատրաստ լինեն բոլոր առարկաներից հանձնել Ա մակարդակի միասնական քննություններ: Սա կլինի արդյունքի միասնական ամփոփում, որպեսզի մենք վերջապես ստանանք կրթության արդյունքի իրական պատկերը: Նախարարությունը տնօրենից պահանջելու է պատասխանատվություն՝ կրթության արդյունքի համար»,- նշել է նախարարը՝ նկատելով, որ միասնական քննություններ հանձնելու դեպքում պետք է սպասել ավելի ցածր գնահատականների, բայց դա նաև խթան կհանդիսանա, որպեսզի տնօրենները շահագրգիռ լինեն դպրոց ընդունել բարձրակարգ մասնագետների:

Նախարարը անդրադարձել է մշակութային հաստատություններ այցելելու աբոնոմենտային ծրագրին, որը ներդրվում է նոր ուսումնական տարվանից: Խորհրդակցության ընթացքում Արայիկ Հարությունյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերել են դպրոցների ֆինանսավորմանը, ներառական կրթության ներդրմանը, լիցենզիայով հատկացված տեղերի և սովորողների թվաքանակի համապատասխանությանը, փոքր համակազմ ունեցող դպրոցների աշխատանքին և ոլորտային այլ խնդիրների:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>