Կոմանդոսը մերժել է Բելառուս այցելելու հրավերը
Գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս, նախկինում ՀՀ պաշտպանության փոխնարար Արկադի Տեր-Թադևոսյանին (Կոմանդոս) օրերս հրավիրել էին Բելառուս` մասնակցելու ԴՕՍԱԱՖ-ի 90-ամյակին նվիրված միջոցառմանը:
Կոմանդոսը սակայն մերժել է հրավերը: Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր պատասխան նամակը. «Շնորհակալություն հրավերի համար: Հաշվի առնելով փաստը, որ վերջերս եղել եմ Արցախում` չեմ կարող ընդունել հրավերը»:

