«Հաց բերողը» հացադուլ է սկսել
Քիչ առաջ «հաց բերող» Արթուր Սարգսյանի եղբայրը՝ Արսեն Սարգսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ եղբայրը առավոտյան հացադուլ է հայտարարել։
Այս պահին Երևանում ՀՔԾ-ի դիմաց ակցիա է՝ ի պաշտպանություն «հաց բերողի»։
Հիշեցնենք, երեկ Արթուր Սարգսյանը կանչվել էր ՀՔԾ, ապա՝ դատարանը որոշմամբ կրկին փոխվել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը, ու նա երկու ամսով կալանավորվեց:
Նա մեղադրվում է Սասնա ծռերին օժանդակելու մեջ։

