Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

«Թեղուտ» ՓԲԸ-ն խոստովանել է, որ պոչամբարի ցուցանիշները համապատասխան չեն ՀՀ օրենսդրական չափորոշիչներին

«Թեղուտ» ՓԲԸ-ն խոստովանել է, որ Թեղուտի պոչամբարի կայունության ցուցանիշները համապատասխան չեն ՀՀ օրենսդրական եւ միջազգային ամենաբարձր չափորոշիչներին: Այս մասին նշված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին ուղղված ընկերության պատասխան նամակում, հաղորդում է «ԷկոԼուրը»:

«Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ պոչամբարի պատվարի կայունության բարելավման աշխատանքների համար անհրաժեշտ են լրացուցիչ երկրաբանատեխնիկական աշխատանքներ, լաբորատոր փորձարկումներ, ինչպես նաեւ դրանց հիման վրա նախագծերի պատրաստում եւ թողարկում:

Դրանք տեւական գործընթացներ են՝ պայմանավորված ոչ թե մասնակիցների արագագործությամբ, այլ գործընթացների եւ աշխատանքների բարդությամբ եւ ծավալով:

Արդյունքում, ընկերության ղեկավարությունը կայացրեց միակ հնարավոր եւ պատասխանատու որոշումը: Այն է՝ չվերագործարկել լեռնահարստացուցիչ կոմբինատը, քանի դեռ պոչամբարի կայունության ցուցանիշները չեն համապատասխանացվել ՀՀ օրենսդրական եւ միջազգային ամենաբարձր չափորոշիչներին», – ընկերության նամակն ընթերցել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը «Թեղուտի պատուհասը. ո՞րն է լուծումը» խորագրով քննարկման ժամանակ, որն մասնակցում էին պետական, մասնավոր կառույցների, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, ազդակիր համայնքների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը «Թեղուտ» ՓԲԸ-ն դադարեցրել է 2018թ-ի հունվարի 12-ից` պայմանավորելով դա ֆինանսական խնդիրների եւ Թեղուտի պոչամբարի տեխնիկական վիճակի հետ:

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով իրեն առաջարկվել է ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ, որը պետք է գնահատում անցկացնի եւ պարզաբանի` ինչ է իրականում կատարվում հայաստանյան հանքարդյունաբերության ոլորտում: Գնահատվելու են ինչպես բնապահպանական, այդպես կոռուպցիոն ռիսկերի հետ կապված հարցերը: Աշխատանքային խումբը ներկայում ձեւավորման փուլում է:

«Առաջիկայում զբաղվելու ենք յուրաքանչյուր հանքավայրի հետ կապված բոլոր խնդիրներով: Այդ գործըթնացը լինելու է առավելագույնս թափանցիկ, ներգրավված են լինելու քաղհասարակության, մեդիայի ներկայացուցիչներ: Թե Թեղուտի, թե այլ հանքավայրերի վերաբերյալ տալու ենք մասնագիտական հստակ գնահատականներ`ինչ է այնտեղ տեղի ունենում», – ասաց Արթուր Գրիգորյանը:

ՀՀ բնապահպանության նախարարության ընդերքի եւ հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ Վիգեն Ավետիսյանն ասաց, որ երբ կիրականացվեն տեսչական ստուգումները եւ կպարզվեն բոլոր հետեւանքները, այդ ժամանակ նախարարությունը կիրականացնի օրենքով սահմանված իր գործառույթները: Վիգեն Ավետիսյանը նշեց, որ չի ցանկանում անդրադառնալ նախկինում կատարված աշխատանքներին ու իրադարձություններին:

Փոխարենը դրանց անդրադարձավ Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը, ով հայտարարեց, որ եւ «Վալլեքս» ընկերությունը, եւ նրան հովանավորած պետական պաշտոնյաները պետք է պատասխանատվություն կրեն Թեղուտի ծրագրի հետեւանքների համար: ««Վալլեքս»-ի հայտարարությունը հաղորդում էր իրենց իսկ կողմից կատարված հանցագործության մասին: Այդ հանցագործությունը թաքցրել են ընկերությունը եւ Հայաստանի բոլոր նախկին կառավարիչները:

Պոչամբարի հետ կապված եղել են լրջագույն խնդիրներ, պոչամբարի պատվարն ունի կայունության խնդիր, բոլորս ասել ենք այդ մասին: Հունվարի 12-ից հանքի շահագործումը դադարեցրել են, եւ այդ մասին հայտարարել են միայն հունվարի 24-ին: Ես պաշտոնապես հայտարարում եմ` մեր իրավապահ մարմինները պետք է հետաքննություն իրականացնեն մասնավոր ընկերության եւ պետական մարմինների գործունեության հետ կապված: Այդ փաստաթուղթը ես գրավոր կներկայացնեմ համապատասխան մարմիններին», – ասաց Լեւոն Գալստյանը:

Նա նշեց, որ հարցում է ուղարկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությանը եւ պարզվել է, որ «Վալլեքս»-ը ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չի ներկայացրել այն մասին, որ դադարեցնում է Թեղուտի հանքի շահագործումը: Ըստ Լեւոն Գալստյանի` դա բավարար հիմք է զրկել ընկերությանն ընդերքօգտագործման թույլտվությունից: «Այդ հանքը չպետք է վերագործարկվի, իսկ «Վալլեքս»-ը պետք է փոխհատուցի բնությանը, մարդկանց եւ պետությանը հասցված բոլոր վնասների դիմաց», – նշեց Լեւոն Գալստյանը:

Քաղաքացիական ակտիվիստ Աննա Շահնազարյանը ներկայացրեց` ինչպես է տեղի ունեցել Թեղուտի ծրագրի ֆինանսավորումը Դանիայից եւ կնքված պայմանագրի խզումը: «2010 թ-ին Վալլեքսը պետք է ձեռք բերեր սարքավորումներ կոմբինատի շինարարության համար եւ հարմար էր գտել ձեռք բերել դրանք դանիական մասնավոր EKF սարքաշինական ընկերությունից:

Ընկերությունը ՎՏԲ բանկի միջոցով դիմել էր Դանիայի կառավարությանը եւ մի մասնավոր կենսաթոշակային ֆոնդի` Pension-Danmark-ին, որպեսզի ֆոնդը տրամադրի 62 միլիոն դոլար գումար, իսկ Դանիայի կառավարությունը հանդես գա որպես վարկի երաշխավոր, եւ վարկը պետք է տրվեր ՎՏԲ բանկին:

Ընկերությունը ներկայացրել է իր ՇՄԱԳ փաստաթուղթը, եւ դանիական պետական գործակալությունը գնահատել է, որ այն չի համապատասխանում ՄՖԿ ստանդարտներին: EKF-ն հավելյալ երկկողմ պայմանագիր է կնքել Թեղուտ ՓԲԸ-ի հետ, որ ընկերությունը պետք է մշակի ու իրականացնի ՄՖԿ ստանդարտների համապատասխանեցման պլաններ: Սա երաշխավորել է EKF-ի կողմից վարկավորման պայմանագիրը խզելու համար պայմանների առկայությունը: 2015 թ-ին պարզվել է, որ «Վալլեքս»-նը ընդունելի կերպով չի իրականացրել պայմանագրով ստանձնած բնապահպանական եւ սոցիալական պարտավորությունները. կենսաբազմազանության ու համայնքների առողջության վիճակի մասին մեկնարկային հետազոտություններ, պոչամբարի անկախ գնահատում երրորդ կողմի կողմից, չի տրամադրել ջրերի մոնիտորինգի մասին տվյալներ եւ այլն», – ներկայացրեց Աննա Շահնազարյանը: Դանիական կողմը Թեղուտի ծրագրի ֆինանսավորումը դադարեցրեց 2017 թ-ի հոկտեմբերին:

Քննարկման ժամանակ ելույթ ունեցան ազդակիր Շնող համայնքի բնակիչները` ներկայացնելով իրենց պատճառված վնասներն ու պահանջները:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>