Կայացավ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միության հիմնադիր համագումարը (տեսանյութ, լուսանկարներ)
Այսօր՝ փետրվարի 9–ին, ՀՀ կառավարության նիստերի դահլիճում կայացավ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միության հիմնադիր համագումարը։
Ելույթ են ունեցել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանը, վարչության անդամ, «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, ազատամարտիկ Սմբատ Հակոբյան և երիտասարդական միության անդամներ։
Ընտրվել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միության՝ 9 հոգուց բաղկացած ղեկավար խորհրդի կազմ (Աղվան Պողոսյան, Սիրանուշ Սերոբյան, Նարեկ Մարտոյան, Գարիկ Ղույումչյան, Անահիտ Կարապետյան, Կարեն Սիմոնյան, Հարութ Խաչիկյան, Սիմոն Սիմոնյան, Ռոման Հակոբյան)։ Միության՝ կազմակերպչական գծով փոխնախագահ է ընտրվել Սիրանուշ Սերոբյանը, քարոզչական գծով փոխնախագահ՝ Նարեկ Մարտոյանը, միության նախագահ է ընտրվել Աղվան Պողոսյանը, Անահիտ Կարապետյանն ընտրվել է ղեկավար խորհրդի քարտուղար։
Zham.am

