Երևանում կինն իրեն նետել է գնացքի տակ
Փետրվարի 8-ին, ժամը 21:59-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Գրանդ Քենդի ՍՊԸ-Ի գործարանի մոտակայքում, անձը չպարզված կինը ինքնասպանություն է գործել, նետվելով Երևան-Թբիլիսի երթուղին սպասարկող թիվ 372 գնացքի տակ:
Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը։
Պարզվել է, որ ժամը 22:35-ի դրությամբ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի մոտակայքում՝ «Գործարանային» կայարանի հարևանությամբ՝ ռելսերի մոտ, հայտնաբերվել է կնոջ դի:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի

