Եղանակը՝ առաջիկա օրերին
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն, Հայաստանի շրջանների զգալի մասում մայիսի 9-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

