Է. Շարմազանովը Ա. Լապշինի արտահանձնման մասին. «Սա քայլ է և Ռուսաստանի դեմ, և խաղաղ կարգավորման դեմ»
Դիտել նաև
Բաքվից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակը կժամանի
Ովքեր են Բաքու մեկնած հայերը. անուններ
Ինչո՞ւ էր Անդրանիկ Սիմոնյանը մեկնել Բաքու
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Բաքվում ձերբակալված «Սպուտնիկի» լրագրողները հանդիպել են իրենց ընտանիքների հետ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր խորհրդարանի հերթական նիստում անդրադարձավ նախօրեին Մինսկի կողմից Բաքվին արտահանձնված բլոգեր Ալեկսանդր Լապշինին:
«Լինելով հայ-բելառուսական համագործակցության համանախագահ, ես արդեն լրատվամիջոցներին պաշտոնապես հայտնել եմ մեր դիրքորոշումը, բայց օգտվելով առիթից ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ սա խայտառակ քայլ է, որը չի բխում խաղաղ կարգավորման տրամաբանությունից, սա քայլ է և Ռուսաստանի դեմ, և խաղաղ կարգավորման դեմ, և Հայաստանի դեմ: Դա ևս մեկ անգամ հարված է ժողովրդական արժեքներին և որևէ ժողովրդավարական ռեժիմ նման քայլ չէր կարող անել», - ասաց նա:
Zham.am

