Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ «Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը
22
Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին. 50 մտավորականների հայտարարությունը Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Պատերազմ Արցախում
Երկրաշարժ Տավուշում․ Իջևանում, Նոյեմբերյանում և մի շարք գյուղերում զգացվել են ցնցումները Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին. 50 մտավորականների հայտարարությունը Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Կարկուտը մեծ վնասներ է պատճառել Ոսկեվանին.Բաղանիսին, Կոթիին «Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Քաղաքական հաշվարկ․ ԿԸՀ-ն ասում է՝ չի ազդել, ԲՀԿ-ն՝ հակառակը․ ի՞նչ կլիներ, եթե 3 տեղամաս չզրոյացվեր Երևանում հնչած կրակngների հետևանքով 4 անձ հոսպիտալացվել է, 1 անձ ձերբակալվել է Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Երևանում թիվ 46 համարի ավտոբուսը վթարի հետևանքով ջարդուփշուր է եղել. Կան տուժածներ Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Եթե ՍԴ-ն մակերեսորեն մերժի դիմումները, դա կարող է ճանապարհ բացել ցնցումների համար»․ Սուրեն Սուրենյանց Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Շիրակի մարզի գյուղ Հայկավանում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության․ Արա Զոհրաբյան Փաշինյանը կորցրել է իշխանության մենաշնորհը. Փոստանջյան Փսիխոզի քաղաքական պատճառները

Այս պահի դրությամբ հիվանդանոց է տեղափոխվել 15 քաղաքացի

Այսօրվա ցույցերի ընթացքում ոստիկանության կողմից օգտագործված հատուկ միջոցների, ինչպես նաև մի խումբ դիմակավորված անձանց հարձակումների հետևանքով հիվանդանոցներ է տեղափոխվել 15 քաղաքացի։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանի փոխանցմամբ՝ իրենք 11 քաղաքացի են ընդունվել, նրանց մի մասը ունեցել է փոքր վերքեր մարմնի տարբեր հատվածներում և գլխի շրջանում. - «Այս պահին ունենք մի կին ու երկու տղամարդ երիտասարդ` 21, 25 և 27 տարեկան, որոնք ունեն գլխի վրա վերքեր, որոնք հիմա էս պահին մշակվում են: Արվել են համապատասխան հետազոտումներ, լուրջ վնասումներ չկա և կարծում եմ մեկ ժամ հետո մենք կարող ենք իրենց ուղարկել տուն»:

Այսօր տուժածների մեծ մասը Էրեբունի համայնքից են տեղափոխվել։ Ոստիկանությունը Արցախի փողոցի խաչմերուկում ցուցարարներին ցրելու համար հատուկ միջոցներ էր կիրառել։

Ավելի ուշ Էրեբունիում երթով շարժվող քաղաքացիների վրա էին հարձակվել մի քանի տասնյակ բժշկական դիմակներով անձինք: Նրանք քարերով հարվածել էին երթի մասնակիցներին, օգտագործել էին նաև մահակներ և էլեկտրաշոկեր։

Միքայել Մանուկյանը դժվարացավ ասել, թե արդյոք քաղաքացիները այդ հարձակումից են տուժել. - «Դժվարանում եմ ասել, թե վնասվածքները քարերից են, հարվածից են, թե էդ մարդիկ ընկել են: Փոքր վերքեր են գլխի շրջանում: Մենք կատարել ենք համակարգչային տոմոգրաֆիա. գլխուղեղի և ոսկորների վնասում չի եղել: Էդ վերքերը մշակվում են էս պահին»:

4 քաղաքացի տեղափոխվել է «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանն ասաց, որ տուժածների շրջանում նաև գլխին հարված ստացող է եղել. - «Հիմնականում թեթև վնասվածքներ, քերծվածքներ, սալջարդեր... Վերջին քաղաքացին ստացել էր ականջի շրջանում հարված, բայց դա թեթև մարմնական վնասվածք կարելի է գնահատել, սալջարդի մակարդակով: Ըստ իր նշելու` ոստիկանները դուբինկայով են հարվածել»:

Այսօր նաև բազմաթիվ վիրավոր քաղաքացիների նկատեցինք, ովքեր վնասվածքներ էին ստացել ձեռքերի և գլխի շրջանում՝ բայց չէին ցանկանում տեղափոխվել հիվանդանոց, նրանք շարունակում էին երթը։

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրահավաքների ընթացքում տուժածների մի մասը բժշկական անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

Azatutyun

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>