ՌԴ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու դիմումներ չեն ստացվել․ Գալուզին Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան
15
ԲՀԿ-ն, անկախ բոլոր անարդարություններից ու բռնաճնշnւմներիg, շարունակելու է իր դերակատարությունը ունենալ ՀՀ հանրային, քաղաքական կյանքում Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Պատերազմ Արցախում
«Հրապարակ»․ Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները 224 զnhվածների տարելիցը պետական օրակարգում գրեթե չերևաց, մինչդեռ նույն օրը իշխանության վերնախավը զբաղված էր 1.6 միլիարդ դրամ արժողությամբ «Tour of Armenia»-ի եզրափակչով. Անանյան Ընդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը Այս իշխանությանը բանակը, զինծառայողները միայն պետք է քարոզարշավների, զորահանդես անելու և շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար. Աբրահամյան Նավթի գները բարձրանում են՝ Սաուդյան Արաբիայի նավթամուղի վնասման և նոր hարձակnւմների պատճառով ԲՀԿ-ն, անկախ բոլոր անարդարություններից ու բռնաճնշnւմներիg, շարունակելու է իր դերակատարությունը ունենալ ՀՀ հանրային, քաղաքական կյանքում ՌԴ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու դիմումներ չեն ստացվել․ Գալուզին Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը․ կաթողիկոսն ու Սամվել Կարապետյանը ներկա չեն Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Հաջիևը թքեց Փաշինյանի դեմքին․ Բորիս Մուրազի Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Սա պատմության սովորական կեղծարարություն չէ, այլ էթնիկ զտման շարունակություն արդեն մշակութային դաշտում Ցեմենտի գինը կտրուկ թանկացել է. բազմաթիվ ընկերություններ ստիպված կանգնեցրել են շինարարությունը. ահազանգ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին «Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում Քրեակատարողական հիմնարկում գտնված որևէ րոպեի համար չեմ փոշմանել․ Ռուբեն Մխիթարյան Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի, չկա այլալեզու որևէ տառ անգամ. Համլետ Պետրոսյան Կառավարության անդամի երդման նոր տեքստից մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել. Կարապետյան Վաղն էլ կարող են ասել՝ Մատենադարանը քшնդենք, որովհետև պшտերшզմ կլինի. Տիգրան Աբրահամյան Ռոբերտ Քոչարյանը մենախցում է. Փաստաբան Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շղարշի ներքո. Արամ Առաջին Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան

ՀՀ պաշտպանության նախարարության կոլեգիան մտահոգությունն է հայտնել վերջին օրերին Երևանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ

ՀՀ պաշտպանության նախարարության կոլեգիան հայտարարություն է տարածել, որում իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերին Երևանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

Հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կոլեգիան խոր մտահոգություն է հայտնում վերջին օրերին Երևանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը դուրս են քաղաքական գործընթացներից և ամեն օր, ամեն ժամ ապահովում են ՀՀ պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:

Այդուհանդերձ ակներև է, որ օրենքի խախտմամբ զանգվածային միջոցառումների կազմակերպումը, օրենքի տառին համապատասխան ձևավորված միակ իրավազոր իշխանությունը զավթելու, Սահմանադրությամբ սահմանված կարգով ընտրված վարչապետին վերջնագրեր ներկայացնելու փորձերը հղի են անկանխատեսելի զարգացումներով, որոնք կարող են լրջորեն ազդել նաև սահմանային իրադրության սրման վրա, ինչի նախանշաններն արդեն իսկ նկատվում են։

Համաձայն հետախուզական տվյալների, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ներհայաստանյան զարգացումները դիտարկում է որպես նշանակալի գործոն` Արցախի Հանրապետության դեմ նոր ռազմական արկածախնդրության սանձազերծման համար։ Իրավիճակի հետագա սրումը նպաստում է դրան:

 

Իշխանությունը զավթելու, պետական կառավարման համակարգի հիմնարկները արգելափակելու, տրանսպորտային երթուղիները խափանելու, պետական կառավարման համակարգը կաթվածահար անելու, բնականոն կյանքը խաթարելու փորձերն անխուսափելիորեն բերելու են մեր առջև ծառացած ռազմական մարտահրավերների սրմանը: Երկրի պաշտպանությունն ապահովելու համար անհրաժեշտ է պետական բոլոր կառույցների ներդաշնակեցված և կայուն փոխգործակցություն:

Կասկածից վեր է, որ հայկական բանակը ունակ է դիմագրավել հակառակորդի ցանկացած ոտնձգության։ Սակայն հրահրվող ներքին անկայունությունը գործոն է, որը հնարավոր անցանկալի զարգացումների դեպքում կարող է միայն բացասական ազդեցություն ունենալ պաշտպանական խնդիրների իրականացման, պետությունը խաղաղից պատերազմական վիճակի փոխադրման, զորահավաքային խնդիրների կատարման վրա։

ՀՀ ՊՆ կոլեգիան չարտոնված զանգվածային միջոցառումների և հավաքների կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ է անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ներքին անկայունության պատճառ դառնալ: Հայաստանի պաշտպանության առաքելությունն օրվա ցանկացած պահի անձնվիրաբար իրականացնում են մեր ժողովրդի տասնյակ հազարավոր զավակներ, որոնց վստահությունն ու հաստատակամությունը էապես կախված է նաև թիկունքում տիրող իրավիճակից, և գործողությունների խաղաղ բնույթ վկայակոչող կազմակերպիչները պետք է հիշեն ոչ միայն բուն ակցիայի վայրում դրա հետևանքների, այլև առաջնագծում կանգնած մեր հրամանատարների և զինվորների համար ձևավորվող վտանգների մասին։

Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար

Մովսես Հակոբյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ

Միքայել Հարությունյան

ԳՌՏ պետի պաշտոնակատար, գեներալ-գնդապետ

Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ առաջին տեղակալ

Դավիթ Փախչանյան

ՀՀ ՊՆ տեղակալ- ՊՆ ռազմարդյունաբերության

պետական կոմիտեի նախագահ

Արտակ Դավթյան

ՀՀ ՊՆ տեղակալ

Օնիկ Գասպարյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր

Ստեփան Գալստյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ

Տիրան Խաչատրյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր

Անդրանիկ Մակարյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր

Լևոն Մնացականյան

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>