Սերժ Թանկյան․ «Անուշիկ երիտասարդնե՛ր Հայաստանի, շատ կուզեի ձեզ հետ միանալ» (տեսանյութ)
Դիտել նաև
Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված երկրից չբացակայելու արգելքը վերացվել է
Փաշինյանի պնդումը, թե «ՍՍ» տառերը Սերժ Սարգսյանի անվանատառերն են, սխալ է և փաստերով չի հաստատվում
Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոցը չկիրառվեց․ դատարանը մերժեց դատախազի միջնորդությունը
Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը հանձնաժողովի անդամ է
SOAD խմբի մենակատար Սերժ Թանկյանը տեսաուղերձ է հրապարակել, որում ասվում է․ «Անուշիկ երիտասարդնե՛ր Հայաստանի, ողջույն ձեզ: Շատ կուզեի ձեզ հետ միանալ Երևանում և այլ քաղաքներում, քանի որ սիրտս և միտքս ամբողությամբ ձեզ հետ է: Մինչև այժմ չեմ կարողացել գալ կարևոր պատճառներով, բայց հույս ունեմ, որ մոտ ժամանակներս կկարողանամ»։
«Թվում է, թե Հայաստանում իմ ներկայության հարցը մեծ իրարանցում է առաջացրել։ Ներողություն եմ խնդրում դրա համար, թեև իսկապես ոչինչ չեմ կարող անել։ Փողոցի երիտասարդներն են միայն, որոնց ես վստահում եմ Հայաստանի ապագան, և միայն իմ կայքերից կարող եք հավաստի իմանալ իմ գործողությունների մասին։ Ես այս վիդեոն գրել եմ նախորդ գիշերը։ Այն նվիրված է ձեզ՝ Հայաստանի խաղաղ դիմադրությանը։ #armeniaprotest #yerevanprotest»։
Zham.am

