Նիկոլ Փաշինյանը բացառել է սեփական ձերբակալությունը
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բացառել է իր հնարավոր մեկուսացումը կամ ձերբակալությունը ոստիկանության կողմից: Այս մասին նա հայտարարեց Խանջյան փողոցում լրագրողների հետ զրույցում:
«Ո՞նց եք պատկերացնում իմ ձերբակալումը: Թող գան ձերբակալեն: Ինձ հնարավոր է ձերբակալել միայն այն ժամանակ, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ուզում հաղթել: Իսկ մենք տեսնում ենք, որ նա ուզում է հաղթել, իսկ մենք օրվա ընթացքում դրանում կհամոզվենք», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նաև բացառեց ոստիկանների հետ հնարավոր բախումները, եթե անգամ վերջինները ռետինե մահակներ կիրառեն:
Նշենք, որ ՀՀ Ոստիկանությունը նոր ուժեր է կուտակում մայրաքաղաքի տարբեր հավածներում:
Հիշեցնենք՝ ոստիկանությունը մեծաքանակ ուժեր էր կուտակել Դեմիրճյան փողոցում՝ Ազգային ժողովի շենքի մոտակայքում:
Zham.am

