Ստիպել են չհապաղել. Կարեն Կարապետյանին զրկեցին խուսանավելու հնարավորությունից
Դիտել նաև
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը
Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով
«Անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է». Մարիաննա Ղահրամանյան
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխանությունները ստիպել են Կարեն Կարապետյանին ժամանակից շուտ առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում:
Կարապետյանը հույս ուներ, որ եթե մի փոքր հապաղի առաջադրման պարտադրանքը կատարելու հարցում, ապա հրապարակում այնքան մարդ հավաքված կլինի, և երկրում այնպիսի քաղաքական իրավիճակ կստեղծվի, որ առաջադրման պարտադրանքը հնարավոր կլինի հաղթահարել: Սակայն նրան պարտադրել են դա անել անհամեմատ ավելի շուտ, որպեսզի Կարապետյանը խուսանավելու հնարավորություն չունենա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

