Ոստիկանությունը հայտնաբերել է «Երրորդմասցի Սահակ» մականվամբ քրեական հեղինակությանը. նրա մոտ եղել է «Մակարով» տեսակի ատրճանակ, լիցքավորված փամփշտակալներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 28-ին, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Երևանում ապօրինի զենք կրելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին քրեական աշխարհում հայտնի «Երրորդմասցի Սահակ» մականվամբ 50-ամյա Սահակ Վարդանյանն է, ում մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ, ինչպես նաև լիցքավորված փամփշտակալներ։ Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

