Նոր օրենքը նույնիսկ վիրավորական տարրեր է պարունակում Արմեն Սարգսյանի համար
Դիտել նաև
«Այրվում է Դիլիջան համայնքի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
«Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը». Ոսկան Սարգսյան
«8 տարի շարունակ ստի, խաբեության, «հոպոպի փոշի» են լցնում մարդկանց գլխին»․ Ոսկան Սարգսյան
«Հունիսի 7-ին ձեզ քվե տվողները քվե են տալու Իլհամ Ալիևին». Ոսկան Սարգսյան
«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում կառավարության կողմից խորհրդարան բերվող գրեթե բոլոր օրենքների նախագծերը մի ընդհանուր ուղղվածություն ունեն՝ հնարավորինս փոքրացնել նախագահի լիազորությունների շրջանակը, այն հասցնելով զրոյի: Այդ միտումն այն աստիճան ակնառու է, որ նույնիսկ ամենաիշխանահաճո հանրապետականների նյարդերն են տեղի տալիս՝ ստիպելով ընդվզել դրա դեմ:
Այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ կընդունվի Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի նախագիծը: Այդ նախագիծն անսահմանափակ իրավունքներ է վերապահում վարչապետին, և ընդհակառակը՝ զրո իրավասություն նախագահին: Այս օրենքը նույնիսկ վիրավորական տարրեր է պարունակում նախագահի համար»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

