Մարին Լը Պենն ընտրության արդյունքներն անվանել է պատմական հաղթանակ
Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում»(RN) կուսակցությունը և նրա դաշնակիցները Սենատում ապահովել են ռեկորդային 14 տեղ՝ նախագահական ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ՝ քառապատկելով իրենց թիվը 348 տեղանոց խորհրդարանում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Արդյունքների հրապարակումից հետո՝ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Մարին Լը Պենը արդյունքներն անվանել է պատմական հաղթանակ և նշել, որ այն գերազանցել է իր սպասումները։
Սա առաջին դեպքն է, երբ կուսակցությունը հաղթահարել է 10 մանդատի շեմը։ Կուսակցությունն առաջին անգամ Սենատ է մտել 2014թ, երբ այն հայտնի էր, որպես Ազգայի ճակատ, իսկ 2023թ երեք տեղ ուներ Սենատում։
Լը Պենի դիտարկմամբ՝ իշխանության գալու իր լավագույն հնարավորությունը հաջորդ տարվա ապրիլին կայանալիք ընտրություններն են, երբ Էմանուել Մակրոնը հրաժարական տա։
Աղբյուրը` Panorama.am

