Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով
Օրեր առաջ Ադրբեջանի իշխանությունների և Վրաստանի կրոնական շրջանակների միջև բռնկվեց կոնֆլիկտ, որըխիստ մտահոգեց երկու երկների քաղաքական շրջանակներին:
Ո՞րն էր կոնֆլիկտի առարկան
Ինչպես հայտնի է, Ադրբեջանն իր տարածքում գտնվող գրեթե բոլոր քրիստոնեական եկեղեցիները հռչակել է «աղվանական», որպեսզի մաքրի բոլոր այն հետքերը, որոնք կապ կարող են ունենալ Հայաստանի և Վրաստանի հետ:
Պատճառընույնպես հասկանալի է.Ադրբեջանը փորձում է ներկայանալ աշխարհի առջև, որպես բնիկ հին ժողովուրդի ժառանգորդ:
Եվ քանի որ ադրբեջանցիները մահմեդական են, ապա քրիստոնեական եկեղեցիները պիտի հռչակվեն «աղվանական», որպեսզի Հայաստանի և Վրաստանի կողմից «մշակույթային» պահանջատիրության չենթարկվի:
Դավիթ Գարեջիի շուրջ, վրացիների և ադրբեջանցիների միջև վեճերն այդպես էլ իր տրամաբանական ավարտին չհասած, նոր վեճ բռնկվեց արդեն նոր եկեղեցու շուրջ, արդեն Ադրբեջանի մեկ այլ վայրում:
Սկանդալի պատճառը Ադրբեջանի Կախի շրջանում գտնվող Սուրբ Գեորգի Կուրմուխ եկեղեցու տարածքում չհամաձայնեցված հնագիտական պեղումներն էին։ Վրաց հասարակության և հոգևոր շրջանակներում այս միջադեպը կոշտ քննադատության ալիք է առաջացրել։ Բաքուն մեղադրվում է այսպես կոչված «ալբանիզացիայի»՝ պատմական ռևիզիոնիզմի միջոցով քրիստոնեական հուշարձանների յուրացման համակարգային քաղաքականությունը շարունակելու մեջ, որով Ադրբեջանի տարածքում հնագույն վրացական և հայկական սրբավայրերը հայտարարվում են կովկասյան Ալբանիայի (Աղվանքի) ժառանգություն։
Վրաստանի համար այս հարցը սրբազան և գոյաբանական բնույթ ունի, քանի որ խոսքը Հերեթիի (Սաինգիլո) պատմական շրջանի մասին է՝ հին վրացական հողի, որտեղ մինչ օրս ապրում է բնիկ վրացական բնակչությունը (ինգիլո):
Ադրբեջանցիները միայն այդ անվանումը վրացական կողմից արդեն գնահատեցին, որպես քողարկված տարածքային պահանջ Վրաստանի կողմից, որն իրականացվում է, իբր եկեղեցու միջոցով:
Վրացական կողմն էլ,իր հերթին, մերժում է այդ հիմնավորումը և նշում, որ Թբիլիսին չունի տարածքային նկրտումներ, սակայն մտահոգված է, որ Ադրբեջանը այս քայլով փորձում է տեղի վրաց բնակչությանը ասիմիլացնել, զրկելով նրանց կրոնական և ազգային ինքնությունից:
Կարճ տեղեկանք թե ում է պատկանել այդ մարզը մինչ ԽՍՀՄ-ի հիմնումը
Հերեթի անվանումը վրացական աղբյուրներում օգտագործվում է Աղվանքի այն տարածաշրջանը նշելու համար, որը 5-րդ դարից ի վեր կառավարվել է Իբերիայի թագավորների կողմից։
Հերեթիի վրացական իշխանությունը առաջացավ, երբ արաբները նվաճեցին Անդրկովկասը:
Իներորդ դարում այս մարզը հայտնվեց հայ կառավարիչների տիրապետության տակ, որի արդյունքում այս տարածքում սրընթաց հաստատվեց Հայ առաքելական եկեղեցու տիրապետությունը:
Այդ ժամանակահատվածում, բնակչությունը «հայացվեց», որը տևեց մինչև 12 դար, երբ Անիի թագավորության անկումից հետո, սկսեցին թուլանալ նաև մյուս հայկական թագավորությունները:
Վրաց-հայկական մրցակցությունը Հերեթիում դրսևորվեց երկբնակչության և մոնոֆիզիտության միջև պայքարում։
Քրիստոնեությունը Հերեթիում տարածվել է դեռ 4-րդ դարում՝ Քարթլիից։ Այսպես կոչված «սիրիացի հայրերի» միսիոներական գործունեությունը Հերեթիում 6-րդ դարում ամրապնդել է Քարթլի պետության և եկեղեցու դիրքերը։ 607–609 թվականների հայ-վրացական պառակտումից հետո, վրաց եկեղեցու ճնշման տակ, քաղկեդոնական դպրոցը ամրապնդեց իր դիրքերը Հերեթիում։
Սակայն 200 տարի անց, այս տարածքը հայտնվեց հայերի տիրապետության տակ և կրկին հաստատվեց հայ եկեղեցու իշխանությունը:
Սակայն, 1105 թվականին այս հողերը գրավեց վրաց թագավոր Դավիթ Շինարարը և միավորեց Վրացական թագավորությանը։
Հերեթիի վերամիավորումը վրացական մյուս պետական կազմավորումների հետ կարևոր գործոններից մեկն էր այն ընդհանուր գործընթացում, որը, ի վերջո, հանգեցրեց Վրաստանի միավորմանը և միասնական վրացական միապետության ստեղծմանը։
Այդ ժամանակահատվածից տեղի բնակիչները վերջնականապես ասիմիլացվեցին վրացիների և վրաց եկեղեցու հետ:
Այդ ժամանակահատվածից այս կողմ, ոչ ոք չէր վիճարկում այս տարածքների պատկանելիությունը Վրաստանին:
Սակայն ԽՍՀՄ-ի կազմավորման ընթացքում, ինչպես Նախիջևանն ու Լեռնային Ղարաբաղը հանձնվեցին Ադրբեջանին, այդպես էլ Վրաստանին պատկաող Զաքաթալան և Կախին հանձնվեցին նույն Ադրբեջանին:
Ըստ պատմաբանների, այստեղ աշխատեց ոչ միայն բոլշևիկների և քեմալիստների դաշինքի գործոնը, այլև այն, որ տարածաշրջանում Հայաստանը ջախջախիչ պարտություն կրեց քեմալիստների կողմից, որի արդյունքում վերջիններիս ազդեցության գործոնը տարածաշրջանի վրա կտրուկ մեծացավ, որից հիմնականում տուժեցին Հայաստանն ու Վրաստանը, իսկ շահեց Ադրբեջանը, որըԹուրքիայի կողմից դիտարկվում էր որպես «եղբայրական»ժողովուրդ:
ԱրդյունքումՎրաստանից անջատվեց ավելի քան տաս հազար քառ. կիլոմետր տարածք՝ի օգուտ Ադրբեջանի, որից կեսը Կախին էր:
Տեղի վրաց բնակչության մի մասը, որոնք ապրում էին Զաքաթալիում, Ադրբեջանի կողմից ասիմիլացվեցին, իսկ Կախիի վրացիներին ասիմիլացնել չհաջողվեց:
Եվ ահա, վրացական եկեղեցիներն«աղվանական»դարձնելով, Ադրբեջանի իշխանությունները փորձում են այդ քայլով, կտրել տեղի վրաց բնակչությանը իրենց հոգևոր և կրոնական արմատներից:
Օրինակ, Բաքուն խստորեն սահմանափակում է հավատացյալների իրավունքները: Ադրբեջանի տեղի վրացական համայնքին թույլատրվում է Կուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ մատուցել տարեկան միայն երկու անգամ՝ Գիորգոբա տոնին (մայիսի 6-ին և նոյեմբերի 23-ին):
Վրաց հանրության մոտ, պարբերաբար բարձրացվել են վերը նշած խնդիրները, սակայն պետական մակարդակով դրանքփակվել են, քանի որ Վրաստանին շահավետ չի եղել Հարավային Օսիայի և Աբխազիայի կորստից հետո, բարձրացնել տարածքային պահանջներ Ադրբեջանին:
Վերջին օրերին, այս վեճը սակայն տարբերվեց այն հանգամանքով, որ Ադրբեջանն ավելի խիստ արձագանքեց և հիշեցրեց վրացիներին, որ հայերն էլ էին նման պահանջներով հանդես գալիս, որն ավարտվեց իրենց համար տխուր արդյունքով:
Վրացական կողմը գնահատեց Ադրբեջանի այս արձագանքը, որպես քողարկված սպառնալիք, սակայն պետական մակարդակով որոշվեց չսրել իրավիճակը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև բոլոր հարցերը քննարկվում են «բարեկամական մթնոլորտում», դրանով իսկ փորձելով լիցքաթափել լարվածությունը, որն առաջացել էր վրաց եկեղեցու և Ադրբեջանի իշխանությունների միջև:
Մինչդեռ վրաց քաղաքական և հանրային շրջանակները Ադրբեջանի արձագանքի կոշտությունը կապում են այն հանգամանքով, արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի դիրքերը շեշտակի ուժեղացել են, իսկ «Զանգեզուրի միջանցքի»գործարկումից հետո, Ադրբեջանի կախվածությունը Վրաստանից կարող է էապես նվազել, որն էլ հանգեցնելու է արմատական փոփոխությունների տարածաշրջանում:
Փաստացի, նշում են վրացիները, Փաշինյանի քաղաքականության արդյունքում, տարածաշրջանում կենտրոնական և գլխավոր երկիրըդառնում է Ադրբեջանը, իսկ Հայաստանն ու Վրաստանը դառնալու են Բաքվից ածանցյալ և կախված երկրներ, դրանից բխող հեռուն գնացող հետևանքներով:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Zham.am

