Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը նկատում է. «Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում։ Թշնամու պատվերը կատարողն ի՞նչ ամոթ պիտի զգա։
Ամոթը մե՛զ ա հասնում , որ սրանք դեռ իշխանության են։ Դեռեւս ա մեզ ամոթանք հասնում։ Աստված մի արասցե՝ ամոթանքի էլ արժան չմնանք։ Արդեն մարդու գիտակցություն ա մթագնում էս անվերջ մղձավանջից, էս գահավիժումից, էս անպատկերացնելի նվաստ օրերից։
Հ.Գ. Դեպի Եռաբլուր երթի մեջ հա՛մ ոգեւորող, հա՛մ էլ ինչ-որ խեղճ, իշխանավորի ուրացման հետ համակերպված պահ կար. չենք գնում իշխանությունից ուրացման համար հաշիվ պահանջելու, ուղղակի մեր կսկիծն ու մորմոքն ենք ապրում»։

