Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին
«Նիկոլ Փաշինյանը եկեղեցու վրա հարձակումը արդարացնելու համար՝ հանրային-քաղաքական օրակարգում այդ թեման պետք է լեգիտիմացնի։ Իսկ լեգիտիմացնելու ամենակարճ ճանապարհը բանավեճ ծավալելն է հանրային դաշտում։ Եթե ինչ-որ թեմայի շուրջ բանավեճի մեջ ես մտնում, անկախ այն հանգամանքից, թե որքանով ես դիմացինի մոտեցումը սխալ համարում, միևնույն է հանրային ընկալման մեջ մոտեցում է ձևավորվում, որ իրոք ինչ-որ խնդիր կա, որը պետք է հանգուցալուծել։
Մեր եկեղեցին կարող է հազար ու մի խնդիր ունենալ կամ չունենալ, բայց Նիկոլ Փաշինյանն ու յուր խմբակը այն սուբյեկտը չեն, որոնք եկեղեցու թեմայով խորքային փոփոխություններ պահանջեն։ Առավել ևս, որ Ադրբեջանը գրեթե ուղղակի հայտարարում է, որ ՀԱԵ-ի դեմ ՔՊ-ականների ծավալած հետապնդումների պատվիրատուն իրենք են։ Ինչպես ասենք՝ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների։
Պարզապես պետք է տոտալ արհամարհել ու ծաղրել եկեղեցու դեմ զրպարտախառը դրսևորումները։ Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին»։
Դերենիկ Մալխասյանի էջից
Դերենիկ Մալխասյանի էջից

